Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

«Մարդասեր» օտարի՞ն ենք ապավինում, թե՞ մեր բռունցքված ուժին

«Մարդասեր» օտարի՞ն ենք ապավինում, թե՞ մեր բռունցքված ուժին
31.05.2023 | 13:59

Շառլ Միշելն իր` «ԼՂԻՄ-ում ապրող հայեր» եզրույթով ի ցույց դրեց հավաքական արևմուտքի հավատարմությունը ագրեսիվ, օկուպանտ Ադրբեջանի նկատմամբ, և հակադրությունը` ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքներին։

Իսկ Միացյալ Նահանգները, ի դեմս պետդեպի խոսնակ Մեթյու Միլերի, իր համաձայնությունը հայտնեց Ալիևի բերձորյան սպառնալիքին, ընդգծելով.

«ողջունում ենք նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները համաներման հարցը քննարկելու վերաբերյալ»։

Բոլորն իրենց շահերն են սպասարկում, աչք անգամ չթարթելով 120 000 մարդու ցեղասպանելու սպառնալիքի առաջ։

«Մարդասեր» օտարի՞ն ենք ապավինում, թե՞ մեր բռունցքված ուժին:

Ընտրությունը մերն է:

Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 3708

Մեկնաբանություններ