Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Մար­գա­րի­տա Սի­մո­ն­յա­նը պայ­թեց­րեց այն ա­ռաս­պել­նե­րը, ո­րոնք ստեղ­ծել էր հենց ՀՀ վար­չա­պե­տը ՌԴ վեր­նա­խա­վի և ան­ձամբ Վլա­դի­միր Պու­տի­նի հետ հա­րա­բե­րու­թ­յուն­նե­րի շուրջ»

«Մար­գա­րի­տա Սի­մո­ն­յա­նը պայ­թեց­րեց այն ա­ռաս­պել­նե­րը, ո­րոնք ստեղ­ծել էր հենց ՀՀ վար­չա­պե­տը ՌԴ վեր­նա­խա­վի և ան­ձամբ Վլա­դի­միր Պու­տի­նի հետ հա­րա­բե­րու­թ­յուն­նե­րի շուրջ»
24.07.2020 | 00:11

Պա­տե­րազ­մը, նույ­նիսկ ա­մե­նա­կար­ճա­ժամ­կետ, շատ երևույթ­ներ է բա­ցա­հայ­տում, այդ թվում՝ թե ինչ­պես են գոր­ծում հին ու նոր կա­պե­րը, ինչ­պես են ի­րենց պա­հում ի­րա­կան դաշ­նա­կից­ներն ու հա­կա­ռա­կորդ­նե­րը։ Ինչ­պես և ցան­կա­ցած ճգ­նա­ժամ՝ պա­տե­րազ­մը նույն­պես հնա­րա­վո­րու­թյուն է` բա­ցա­հայ­տե­լու ո­րո­շա­կի ի­րո­ղու­թյուն­ներ, ար­ձա­նագ­րե­լու ի­րա­կան փաս­տե­րը՝ մեր­ժե­լով տար­բեր ա­ռաս­պել­ներ, քա­րոզ­չա­կան կարծ­րա­տի­պե­րը և այլն։


Այս ա­ռու­մով վեր­ջին օ­րե­րին հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նա­յին հատ­վա­ծում՝ Տա­վու­շի մար­զում‚ տե­ղի ու­նե­ցող ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը լակ­մու­սա­յին թղ­թի դեր խա­ղա­ցին Հա­յաս­տա­նի շուրջ դիր­քա­վոր­ված տա­րա­ծաշր­ջա­նա­յին, նույ­նիսկ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ո­րոշ կենտ­րոն­նե­րի ա­ռու­մով։ Վեր­ջին օ­րե­րի լո­կալ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներն ու մի­նի­պա­տե­րազ­մը նաև ո­րո­շա­կի բա­ցա­հայ­տում­ներ ա­րե­ցին՝ ցույց տա­լով, թե մեր տա­րա­ծաշր­ջա­նում ար­տա­քին քա­ղա­քա­կան խա­ղա­ցող­ներն ի­րա­կա­նում ինչ­պես են մի­մյանց հետ շաղ­կապ­ված, ինչ­պես են շա­հե­րը հա­մընկ­նում կամ զատ­վում մի­մյան­ցից։


Հաս­կա­նա­լի է, որ այս հան­գա­մանք­նե­րում հա­յաս­տա­նյան հան­րու­թյան հա­մար ա­ռա­վել հե­տաք­րք­րա­կան էր, նույ­նիսկ կեն­սա­կան նշա­նա­կու­թյուն ու­ներ Հա­յաս­տա­նի ռազ­մա­վա­րա­կան դաշ­նակ­ցի տիտ­ղո­սը կրող Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան վար­քա­գի­ծը։ Կա տաս­նա­մյակ­նե­րով, ե­թե ոչ դա­րե­րով, ամ­րագր­ված պատ­կե­րա­ցում, թե Ռու­սաս­տա­նը Հա­յաս­տա­նի ռազ­մա­վա­րա­կան դաշ­նա­կիցն է, և ցան­կա­ցած պա­րա­գա­յում ՀՀ-ի կող­քին է լի­նե­լու։ Վեր­ջին տաս­նա­մյակ­նե­րում, հատ­կա­պես հե­տան­կա­խու­թյան շր­ջա­նում, հա­սա­րա­կու­թյան ո­րոշ խա­վե­րի, այս­պես կոչ­ված, արևմտյան գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը կրող­նե­րի մոտ տե­սա­կետ կա, որ Հա­յաս­տա­նի վրա Ռու­սաս­տա­նի ազ­դե­ցու­թյան գոր­ծո­նը գե­րուռ­ճաց­ված է և հիմ­նա­կա­նում քա­րոզ­չա­կան բնույթ է կրում։ Այս ա­ռու­մով հայ-ադր­բե­ջա­նա­կան մի­նի­պա­տե­րազ­մը, որ շա­րու­նակ­վում է և կրե­լու է սոսն­ձող բնույթ, փաս­տե­րի վրա հիմն­ված ո­րո­շա­կի եզ­րա­հան­գում­նե­րի ա­ռիթ դար­ձավ։
Թերևս հատ­կան­շա­կան է Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ, վեր­ջին շր­ջա­նում ա­դեկ­վա­տու­թյու­նը կորց­րած և նյար­դա­յին կեց­վածք ըն­դու­նած Ա­լիևի հայ­տա­րա­րու­թյու­նը։ Ա­լիևը ռազ­մա­կան հեր­թա­կան ան­հա­ջո­ղու­թյու­նից հե­տո, իր ե­լույթ­նե­րից մե­կում դի­մե­լով Հա­յաս­տա­նին, նեղ­սր­տած հայ­տա­րա­րեց՝ կռ­վեք մեզ հետ մեն-մե­նակ, և մենք կտես­նենք՝ ինչ կլի­նի։ Ի­հար­կե‚ այս­տեղ ա­ռանձ­նա­պես նոր բան չկա։ Ադր­բե­ջա­նա­կան քա­րոզ­չա­մե­քե­նան տա­րի­ներ շա­րու­նակ պն­դում է, որ ե­թե չլի­նի Ռու­սաս­տա­նի գոր­ծո­նը, ՌԴ քա­ղա­քա­կան ու ռազ­մա­կան օգ­նու­թյու­նը, ա­պա Հա­յաս­տա­նի հետ հար­ցեր լու­ծե­լը ժա­մե­րի, ծայ­րա­հեղ դեպ­քում օ­րե­րի հարց է։ Սա­կայն այս ան­գամ Ա­լիևի հայ­տա­րա­րու­թյան մեջ հու­սա­հա­տու­թյուն է նշ­մար­վում։


Ըստ էու­թյան, ե­թե զգաց­մունք­նե­րից փոր­ձենք զերծ մնալ, Ա­լիևի հայ­տա­րա­րու­թյու­նը ո­րո­շա­կի նր­բե­րանգ­ներ ար­ձա­նագ­րեց։ Թե որ­քա­նով է ուռ­ճաց­ված Ռու­սաս­տա­նի ա­ջակ­ցու­թյան գոր­ծո­նը, դի­տար­կենք զար­գա­ցող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի հա­մա­տեքս­տում։
Հու­լի­սի 12-ին հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նում սկս­վե­ցին ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ, ին­չի ար­դյուն­քում հայ­կա­կան զին­ված ու­ժե­րը բա­րե­լա­վե­ցին ի­րենց դիր­քե­րը՝ զբա­ղեց­նե­լով եր­կու բար­ձունք։ Ընդ ո­րում, այդ բար­ձունք­ներն աշ­խար­հագ­րո­րեն Հա­յաս­տա­նի տա­րած­քում են, սա­կայն եր­կար ժա­մա­նակ փաս­տո­րեն տնօ­րին­վել են ադր­բե­ջա­նա­կան ու­ժե­րի կող­մից և, ըստ էու­թյան, օգ­տա­գործ­վել են հայ­կա­կան գյու­ղե­րը պար­բե­րա­բար հրե­տա­կո­ծե­լու, գյու­ղատն­տե­սա­կան աշ­խա­տանք­նե­րը խա­փա­նե­լու հա­մար։ Երբ պարզ­վեց, որ հայ­կա­կան ու­ժե­րը գրա­վել են այդ բար­ձունք­նե­րը, և դիր­քա­յին ի­րա­կան ա­ռա­վե­լու­թյուն են ստա­նում‚ հայ­կա­կան նշա­նա­ռու­թյան տակ են հայ­տն­վում ադր­բե­ջա­նա­կան բնա­կա­վայ­րերն ու միջ­պե­տա­կան կարևոր նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող ճա­նա­պար­հը, խո­ցե­լի են դառ­նում մի­ջազ­գա­յին է­ներ­գե­տիկ են­թա­կա­ռուց­վածք­նե­րը, ար­տա­քին աշ­խար­հի կող­մից ստաց­վեց ա­ռա­ջին ար­ձա­գան­քը‚ և դա Թուր­քիա­յից էր։ Այն ան­մի­ջա­պես հայ­տա­րա­րեց Ադր­բե­ջա­նին թև-թի­կունք կանգ­նե­լու մա­սին, սպառ­նա­լից նո­տա­ներ հն­չեց­րեց, և այդ ա­մե­նը հիմ­նա­վոր­վում էր շատ պարզ թե­զով՝ Թուր­քիան և Ադր­բե­ջա­նը եր­կու պե­տու­թյուն են, մեկ ազգ, ո­րից հե­տո Թուր­քիան ի­րեն ի­րա­վունք վե­րա­պա­հեց մեծ եղ­բոր լիա­զո­րու­թյուն­ներ՝ հայ­տա­րա­րե­լով, որ բո­լոր մա­կար­դակ­նե­րով ա­մեն ինչ ա­նե­լու է, որ­պես­զի ա­ջակ­ցի իր փոքր եղ­բո­րը։ Թուր­քիան ուղ­ղա­կիո­րեն սկ­սեց սպառ­նալ Հա­յաս­տա­նին՝ մի­ջազ­գա­յին մա­կար­դա­կով փոր­ձե­լով ներ­քաշ­վել հայ-ադր­բե­ջա­նա­կան հա­կա­մար­տու­թյան մեջ որ­պես կողմ։ Կր­կին ա­ռա­ջին պլան ե­կավ թուր­քա­կան վտան­գի դա­րե­րից ե­կող թե­զը, ըստ ո­րի՝ Թուր­քիան ուղ­ղա­կիո­րեն վտան­գում է Հա­յաս­տա­նի գո­յու­թյա­նը։


Պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը սկ­սե­լուց ան­մի­ջա­պես հե­տո հայ հա­սա­րա­կու­թյու­նը, ան­կախ նրա­նից ռու­սա­մետ է, թե ռու­սա­տյաց, հա­յացքն ան­մի­ջա­պես ուղ­ղեց դե­պի Ռու­սաս­տան, ո­մանք՝ հույ­սով, որ Ռու­սաս­տա­նը ռազ­մա­վա­րա­կան դաշ­նակ­ցի իր պար­տա­կա­նու­թյուն­նե­րը կսկ­սի կա­տա­րել, մյուս­նե­րը շա­հար­կում էին, թե ՌԴ-ն այ­նուա­մե­նայ­նիվ ձեռն­պահ կմ­նա Հա­յաս­տա­նին ա­ջակ­ցե­լուց։ Ինչ­պես միշտ ա­ռա­ջին պլան մղ­վեց ՀԱՊԿ հար­ցը, ո­րը‚ ըստ մեր պատ­կե­րա­ցում­նե­րի‚ պետք է Հա­յաս­տա­նին պաշտ­պա­ներ ար­տա­քին վտանգ­նե­րից։
Ռու­սաս­տա­նի հա­մար Հա­յաս­տա­նը ռազ­մա­վա­րա­կան դաշ­նա­կից է, ո­րը ՀԱՊԿ ան­դամ է։ Սա­կայն չմո­ռա­նանք նաև, որ Բա­քուն Մոսկ­վա­յի ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կերն է։ Այ­սինքն՝ Ռու­սաս­տա­նը հայ­տն­վել է ռազ­մա­վա­րա­կան դաշ­նակ­ցի և ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րոջ հա­կա­մար­տու­թյան ա­րան­քում։ Եվ այս պայ­ման­նե­րում Ռու­սաս­տա­նը նա­խընտ­րեց քա­ղա­քա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի փո­խա­րեն անց­նել կոնկ­րետ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի՝ իր ռազ­մա­վա­րա­կան դաշ­նակ­ցին կոնկ­րետ ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բե­րե­լու ա­ռու­մով։ Ի՞նչ ա­րեց Ռու­սաս­տա­նը։ Նախ՝ ՌԴ արտ­գործ­նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վը հայ­տա­րա­րեց, որ Մինս­կի խմ­բի ան­դամ եր­կր­նե­րը, ո­րոնց թվում է նաև Թուր­քիան, չպետք է միա­կող­մա­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով հան­դես գան՝ փոր­ձե­լով զս­պել Թուր­քիա­յի ա­խոր­ժա­կը։ Ռու­սաս­տա­նը հաս­կաց­րեց նաև, որ ՀԱՊԿ-ը ոչ այն­քան ռազ­մա­կան միա­վոր է, որ­քան ռազ­մա­քա­ղա­քա­կան ա­կումբ, որն ա­ռանձ­նա­պես ար­դյու­նա­վետ գոր­ծող կա­ռույց չէ, և ՀԱՊԿ մա­կար­դա­կով կոչ ար­վեց եր­կու եր­կր­նե­րին խա­ղաղ ապ­րել, բայց դրա փո­խա­րեն ՌԴ-ն հա­րա­վա­յին օկ­րու­գի իր զին­ված ու­ժե­րը բե­րեց բարձր պատ­րաստ­վա­ծու­թյան։ Դա Թուր­քիա­յին և Ադր­բե­ջա­նին ակ­նարկ էր, որ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի որևէ ծա­վա­լում թույլ չի տա­լու, քա­նի որ այս տա­րա­ծաշր­ջա­նը Ռու­սաս­տա­նի ռազ­մա­վա­րա­կան հե­տաք­րք­րու­թյուն­նե­րի գո­տում է։ Ռու­սաս­տանն ան­մի­ջա­պես ցույց տվեց իր մկան­նե­րը ոչ միայն Լավ­րո­վի քա­ղա­քա­կան հայ­տա­րա­րու­թյան, այլև պրակ­տիկ ռազ­մա­կան մա­կար­դա­կով՝ ա­սե­լով, թե ով է տա­րա­ծաշր­ջա­նի ի­րա­կան տե­րը։ Բնա­կա­նա­բար, սա ան­մի­ջա­պես հաս­կաց­վեց Թուր­քիա­յի կող­մից, և հե­տա­գա­յում շատ մեծ ակ­տի­վու­թյուն Թուր­քիան չցու­ցա­բե­րեց։ Վեր­ջին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից հաս­կա­նա­լի էր, որ պե­տա­կան մա­կար­դա­կով որ­պես ռազ­մա­վա­րա­կան դաշ­նա­կից Ռու­սաս­տանն իր պար­տա­կա­նու­թյուն­նե­րը կա­տա­րեց՝ զս­պե­լով Ադր­բե­ջա­նին ու Թուր­քիա­յին։ Նույ­նիսկ ռու­սա­կան քա­րոզ­չա­կան մի­ջոց­նե­րով հաս­կաց­վեց, որ ռու­սա­կան հե­ռուս­տաա­լիք­նե­րը պաշ­տո­նա­կան հրա­հանգ ու­նեն Կրեմ­լից՝ ա­ջակ­ցել հայ­կա­կան դիր­քո­րո­շում­նե­րին։ Դա ան­գամ նկա­տե­լի էր պա­տե­րազ­մի ծի­րա­նա­յին ճա­կա­տում։ Պաշ­տո­նա­կան ա­ռու­մով Ռու­սաս­տա­նը ցույց տվեց, որ Հա­յաս­տանն իր հա­մար ռազ­մա­վա­րա­կան դաշ­նա­կից է։


Սա­կայն զու­գա­հեռ այն բա­նի, որ Հա­յաս­տա­նի քա­րոզ­չա­կան մե­քե­նան և իշ­խա­նա­մետ զանգ­ված­նե­րը փոր­ձում էին այս լո­կալ պա­տե­րազ­մում ՀՀ զին­ված ու­ժե­րի հա­ջո­ղու­թյուն­նե­րը վե­րագ­րել Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյա­նը, հան­կարծ սա­ռը ջուր լց­վեց նրանց վրա, երբ ՌԴ գլ­խա­վոր քա­րո­զի­չը՝ Մար­գա­րի­տա Սի­մո­նյա­նը, հան­կարծ բա­վա­կա­նին կոշտ տեքս­տով հան­դես ե­կավ հենց այն ժա­մա­նակ, երբ ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րը ո­րո­շե­ցին ռազ­մա­կան հա­ջո­ղու­թյուն­նե­րը վե­րագ­րել փա­շի­նյա­նա­կան իշ­խա­նու­թյա­նը։ Մար­գա­րի­տա Սի­մո­նյա­նի մի­ջո­ցով ՌԴ-ն իր կար­ծի­քը ներ­կա­յաց­րեց հա­յաս­տա­նյան կա­ռա­վար­ման մա­սին։ Ե­թե վեր­ծա­նենք բա­վա­կա­նին կոշտ տեքս­տը, ա­պա պարզ է, որ ՀՀ այս իշ­խա­նու­թյան հետ ՌԴ ղե­կա­վա­րու­թյու­նը գոր­ծըն­կե­րա­յին որևէ հա­րա­բե­րու­թյան ծրա­գիր չու­նի, քա­նի որ ՀՀ գոր­ծող վար­չախմ­բին Ռու­սաս­տա­նը հա­մա­րում է ոչ վս­տա­հե­լի գոր­ծըն­կեր, ա­վե­լին՝ այլ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ու­ժե­րի կող­մից կա­ռա­վար­վող ուժ և այլն։ Մար­գա­րի­տա Սի­մո­նյա­նի տեքս­տում շատ հս­տակ աս­վում է, որ կոշտ բնո­րո­շում­ներն ուղղ­ված են ոչ թե հայ ժո­ղովր­դին, այլ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րին։


Այս­պի­սով՝ կա­րող ենք փաս­տել, որ վեր­ջին օ­րե­րին Ռու­սաս­տա­նը հան­դես ե­կավ եր­կու հար­թու­թյու­նում՝ մի կող­մից ցույց տվեց, որ հայ­կա­կան պե­տու­թյան հետ որևէ խն­դիր չու­նի, և ան­կախ նրա­նից, թե Հա­յաս­տա­նում իշ­խա­նու­թյունն ում դեմ­քով է, Ռու­սաս­տա­նը մեզ վե­րա­բեր­վում է որ­պես ռազ­մա­վա­րա­կան դաշ­նակ­ցի։ Եվ ան­կախ նրա­նից, թե ով է ՀՀ իշ­խա­նու­թյան ղե­կին, ՌԴ-ն իր ռազ­մա­վա­րա­կան դաշ­նակ­ցի պար­տա­վո­րու­թյուն­նե­րը հս­տակ կա­տա­րում է, սա­կայն ոչ թե ամ­րաց­նե­լով ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րին, այլ իր ռազ­մա­վա­րա­կան հե­տաք­րք­րու­թյուն­նե­րից ել­նե­լով։ Տվյալ պա­րա­գա­յում Ռու­սաս­տա­նին հե­տաք­րք­րում են թե՛ Հա­յաս­տա­նը, թե՛ հայ ժո­ղո­վուր­դը, թե՛ զբա­ղեց­րած տա­րած­քը, ո­րը գտն­վում է աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հե­տաք­րք­րու­թյուն­նե­րի տա­րա­ծաշր­ջա­նում՝ Ի­րա­նի, Սի­րիա­յի, Վրաս­տա­նի և այլ եր­կր­նե­րի հարևա­նու­թյամբ։ Այս հե­տաք­րք­րու­թյուն­նե­րի շր­ջա­նա­կում մի կող­մից պաշտ­պա­նեց մեր շա­հե­րը, մյուս կող­մից շատ խիստ հար­ված տվեց ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րին՝ բա­ցա­հայ­տե­լով, թե ի­րա­կա­նում ինչ հա­րա­բե­րու­թյուն­ներ են Նի­կոլ Փա­շի­նյա­նի և ՌԴ բարձ­րաս­տի­ճան վեր­նա­խա­վի միջև։
Մար­գա­րի­տա Սի­մո­նյա­նը պայ­թեց­րեց այն ա­ռաս­պել­նե­րը, ո­րոնք ստեղ­ծել էր հենց ՀՀ վար­չա­պե­տը ՌԴ վեր­նա­խա­վի և ան­ձամբ Վլա­դի­միր Պու­տի­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի շուրջ։ Հու­լի­սյան մի­նի­պա­տե­րազ­մը ցույց տվեց, որ ան­ցած եր­կու տա­րում Ռու­սաս­տա­նը Հա­յաս­տա­նի հետ աշ­խա­տել է միայն եր­կու վեկ­տո­րով՝ ԱԳՆ-ի և ա­մե­նա­կարևո­րը՝ բա­նա­կի ուղ­ղու­թյամբ։ Եվ ան­կախ նրա­նից, թե ինչ­պի­սի ցած­րա­գույն մա­կար­դա­կի են հայ-ռու­սա­կան տն­տե­սա­կան, քա­ղա­քա­կան, հու­մա­նի­տար հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, դրանք ոչ մի կերպ չեն անդ­րա­դար­ձել զենք-զի­նամ­թեր­քի մա­տա­կա­րար­ման, ռազ­մա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի վրա։


Պա­տա­հա­կան չէ, որ ար­դեն շատ վա­ղուց Վլա­դի­միր Պու­տի­նը Նի­կոլ Փա­շի­նյա­նի հա­մար ան­հա­սա­նե­լի մարդ է։ Նույ­նիսկ մեր սահ­մա­նին ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի պայ­ման­նե­րում Փա­շի­նյա­նը հա­սավ Մինսկ՝ հան­դի­պե­լու ՌԴ վար­չա­պետ Մի­շուս­տի­նի հետ, ո­րով­հետև վա­ղուց՝ դեռևս Մեդ­վեդևի վար­չա­պե­տու­թյան օ­րոք, Փա­շի­նյա­նին հաս­կաց­րել էին, որ իր շփ­ման մա­կար­դա­կը լա­վա­գույն դեպ­քում ՌԴ վար­չա­պետն է։ Պու­տի­նի մա­սին նա պետք է մո­ռա­նա, իսկ թե ին­չու, Մար­գա­րի­տա Սի­մո­նյա­նը շատ հս­տակ բա­ցատ­րեց։
Այս հա­մա­տես­քս­տում ՀՀ իշ­խա­նու­թյու­նը փոր­ձեց դի­մել իր սի­րե­լի մա­նի­պու­լյա­ցիա­յի հնար­քին՝ պո­ղոս­նե­րին, մտա­վո­րա­կան ո­րո­շա­կի շր­ջա­նակ­նե­րին սրե­լով Մար­գա­րի­տա Սի­մո­նյա­նի դեմ։ Երկ­րի ներ­քին խն­դիր­նե­րի ուղ­ղու­թյամբ աշ­խա­տող ամ­բողջ ռե­սուրսն ուղ­ղորդ­վեց Մար­գա­րի­տա Սի­մո­նյա­նի դեմ։ Իսկ մա­նի­պու­լյա­ցիան այն էր, որ ըստ էու­թյան ռու­սաս­տա­նա­բա­նակ մեր հայ­րե­նակ­ցու­հու կոշտ քն­նա­դա­տու­թյունն իշ­խա­նու­թյուն­նե­րը փոր­ձե­ցին ներ­կա­յաց­նել որ­պես Հա­յաս­տա­նի ու հայ ժո­ղովր­դի դեմ ուղղ­ված հայ­տա­րա­րու­թյուն՝ աշ­խա­տե­լով մո­ռա­ցու­թյան տալ հե­ղի­նա­կի այն թե­զը, թե իր խոսքն ուղ­ղա­կիո­րեն ուղղ­ված է ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րին և ան­ձամբ Փա­շի­նյա­նին։ Այս մա­նի­պու­լյա­ցիա­յի պատ­ճա­ռով հա­վա­քա­կան պո­ղոս­ներն իս­կա­պես ու­ղեղ­ներն ան­ջա­տած կուլ տվե­ցին խայ­ծը, ե­ղան նաև տար­բեր խա­վե­րի գոր­ծիչ­ներ, մտա­վո­րա­կան­ներ, ո­րոնք մի­տում­նա­վոր են­թարկ­վե­ցին իշ­խա­նա­կան քա­րոզ­չա­մե­քե­նա­յի խա­ղե­րին, քա­նի որ նրանց խնդ­րել էին կամ ինչ-որ բան էին խոս­տա­ցել։


Այս ի­րա­վի­ճակն ի­րա­կա­նում որևէ բան չի փո­խում, քա­նի որ կարևորն այն է, որ հա­յաս­տա­նյան հա­սա­րա­կու­թյու­նը, և ոչ միայն, հս­տակ հաս­կա­ցավ, թե ի­րա­կա­նում ինչ վի­ճակ է հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում։ Մի կող­մից ռազ­մա­քա­ղա­քա­կան ճա­կա­տում խն­դիր չկա՝ նախ և ա­ռաջ ռուս­նե­րի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան շա­հե­րից ել­նե­լով, մյուս կող­մից ՀՀ գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ ռուս­ներն ըստ էու­թյան չեն աշ­խա­տե­լու, ին­չի մա­սին ար­դեն բա­ցա­հայտ են ա­սում։ Սա է հայ-ադր­բե­ջա­նա­կան վեր­ջին բա­խում­նե­րի հետևան­քով ար­ված բա­ցա­հայ­տում­նե­րից մե­կը, ին­չը շատ կարևոր էր բա­ցա­հայ­տել ու վեր­լու­ծել ա­պա­գա­յի մեր ծրագ­րե­րի հա­մար։


Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 10370

Մեկնաբանություններ