ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Բեռլինը միջամտություն է որակել ԱՄՆ պատժամիջոցները

Բեռլինը միջամտություն է որակել ԱՄՆ պատժամիջոցները
22.12.2019 | 13:03

Գերմանիայի կառավարությունը դատապարտել է ԱՄՆ արտատարածքային պատժամիջոցները «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ: Բեռլինում ԱՄՆ գործողություններն անվանել են միջամտություն իրենց ներքին գործերին՝ հայտարարել է կանցլեր Անգելա Մերկելի պաշտոնական ներկայացուցիչ Ուլրիկե Դեմերը: ԱՄՆ պատժամիջոցները քննադատել են և Բրյուսելում: «ԵՄ-ն սկզբունքորեն դեմ է լեգալ գործունեությամբ զբաղվող եվրոպական ձեռնարկությունների դեմ պատժամիջոցներին»՝ AFP մեջբերել է ԵՄ պաշտոնական ներկայացուցչի խոսքերը: Եվրահանձնաժողովը հիմա գնահատում է ԱՄՆ պատժամիջոցների հնարավոր հետևանքները: Դեկտեմբերի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ռազմական բյուջեն, որտեղ կան պատժամիջոցներ «Հյուսիսային հոսք-2»-ի ու «Թուրքական հոսքի» դեմ: Պատժամիջոցները ուժի մեջ են մտնում ստորագրումից հետո: Օրենքի համաձայն՝ ԱՄՆ իշխանությունները կարող են արգելափակել ընկերությունների հաշիվները, որ իրենց նավերը տրամադրում են խողովակները տեղադրելու համար, արգելել գործակցությունը այդ ընկերությունների հետ և արգելել նրանց ներկայացուցիչների մուտքը ԱՄՆ: Օրենքի ստորագրումից մի քանի ժամ առաջ Գազպրոմի կապալառու շվեյցարական Allseas ընկերությունը դադարեցրեց «Հյուսիսային հոսք -2»-ի կառուցման աշխատանքերը: Ընկերությունը հայտարարեց, որ աշխատանքները դադարեցվում են մինչև «անհրաժեշտ նորմատիվ, տեխնիկական և բնապահպանական բացատրությունները» ամերիկյան իշխանություններից:
RFI


Հ.Գ. «Հյուսիսային հոսք -2»-ը Գերմանիայի տարածքով ռուսական գազը հասցնում է ԵՄ: Գազատարի կառուցումը 92%-ով ավարտվել է: ԵՄ երկրների ամեն տարի օգտագործած գազի 18%-ը մատակարարում է Ռուսաստանը: Վաշինգտոնը գտնում է, որ «Հյուսիսային հոսքի» երկրորդ ճյուղի շահագործումից հետո Եվրոպայի կախումը Ռուսաստանից կմեծանա և հարվածի տակ կհայտնվի Ուկրաինայի տնտեսությունը, որի տարածքով այժմ ռուսական գազի մի մասը մատակարարվում է Եվրոպային: Գերմանիայի կառավարությունը չի նախատեսում ոչ մի պատասխան ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ, որոնք նախատեսված են «Nord Stream-2» գազատարի կառուցման դեմ՝ հաղորդել է DW-ն՝ մեջբերելով տրանսատլանտյան համագործակցության համակարգող Փիթեր Բայերի խոսքը: Ըստ Բայերի՝ ԱՄՆ պատժամիջոցները ուղղված են ոչ թե Գերմանիայի, այլ մասնավոր ձեռնարկատերերի դեմ: Նա նշել է, որ Գերմանիայի ղեկավարությունը թերագնահատել էր խողովակաշարի քաղաքական ազդեցությունը: «Մենք շատ երկար ժամանակ դրան լուրջ չէինք վերաբերվում»,- եզրափակել է նա: Համենայն դեպս՝ ՌԴ-ն, ԵՄ-ն և Ուկրաինան «սկզբունքային» համաձայնության են եկել գազի շուրջ բանակցություններում: «Մենք պատրաստեցինք արձանագրության նախագիծ, մանրամասն արձանագրություն, որը մեծ չափով պատրաստ Է եւ որը ներկայում համաձայնեցում Է պահանջում»,- ասել է ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրամիությունը մոտ ժամանակներս համաձայնության կհասնեն հունվարի 1-ից Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման շուրջ: 3 երկրները քննարկել են Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման կոնկրետ ծավալները և ապագա պարտավորագրի ժամկետները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4993

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ