ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Որ մաքրես «ավգյան ախոռները»

Որ մաքրես «ավգյան ախոռները»
26.03.2013 | 01:03

Նախորդ ուրբաթ` Րաֆֆի Հովհաննիսյանի` իշխանություններին արված առաջարկություններով ներքաղաքական ստատուս քվոն փոխվեց: Որքան էլ մյուսներին և հատկապես խաղի իրական մոդերատորներին դա դուր չգա: Այո, Րաֆֆին այդպիսով նախ «լեգիտիմացրեց» Սերժ Սարգսյանին, ապա լեգիտիմացրեց ընդդիմադիր իր պայքարը և որոշումներ կայացնողի մենաշնորհը:
Էլ չենք ասում, որ դրանով Րաֆֆին կատարեց անչափ օպտիմալ քայլ.
ա) Չփակեց երկխոսության դուռը: Իր կողմից ցուցանելով, որ իսկապես հանդուրժողականության մթնոլորտ է ուզում ձևավորել, ինչը հաստատ նրա հետևում կանգնածներին ձեռնտու չէ, որովհետև վերջիններիս գոյատևումը բացառապես պայմանավորված է իրավիճակի ապակայունացմամբ, Րաֆֆու ձեռքերով խաղից տաք, նաև` «արյունոտ» շագանակներ հանելու իդեա-ֆիքսով: Րաֆֆին խառնեց նրանց հաշվարկները: Սարգսյան-Հովհաննիսյան որոշակի կոնսենսուսի դեպքում նրանք այլևս անելիք չեն ունենում: Բայց մենք հո գիտե՞նք, որ նրանց գլխավոր և միակ անելիքը ապրիլի իննի ինաուգուրացիան հարամելն է, ժողովրդին բախման տանելը. իրական մոդերատորներն այս օրերին ահավոր աշխույժ կազմակերպչական անցուդարձի մեջ են, ընդ որում, իրենց հանդիպումներում չեն էլ երկնչում այդ մասին դիմացինի հետ խոսելուց` չթաքցնելով, որ «Սերժ Սարգսյանի քթից պտի բերեն»:
բ) Առաջարկներն օպտիմալ են նաև այն առումով, որ սա պիկ-փուլ է Րաֆֆու համար` առավելագույնը պոկելու տեսանկյունից, որպեսզի ինքը ևս չվերջացնի այնպես, ինչպես վերջացրեց Լևոն Տեր-Պետրոսյանը, ով, հավարտ իր շարժման, «կերավ» ՀՀՇ-ն, դրանից առաջ` առաջարկներ ներկայացրեց ոչ թե գործող նախագահին, այլ «թոշակի» մեջ գտնվողին, ով ո՛չ լիազորություններ ունի, ո՛չ էլ վարչական լծակներ: Միակ գործիքը` «վերլուծված» ԲՀԿ-ն էլ անվերջ դասից փախչում է` չներկայանալով հաջորդ դասին։
գ) Հասկանալի է` Րաֆֆու պահանջները իրատեսական, բայց մի քիչ շատ են: Եթե իրականում այլ խաղացողներով Րաֆֆի Հովհաննիսյանի ու Սերժ Սարգսյանի միջև պայմանավորվածություններ չկան` ազդանշան հղել այն պաշտոնյաներին, որոնց պաշտոնների վրա «աչք ունի» Րաֆֆին: Որովհետև Սերժ Սարգսյանն այդ պաշտոններում կարող է առաջարկել մարդկանց, որոնց «սիրուն աչքերը» Րաֆֆուն ևս դուր կգան, ի վերջո, հայաստանյան կադրային բանկը շատ հարուստ չէ. ոնց շուռ ենք գալիս, իրար ենք դիպչում: Մարդիկ, որոնք կլինեն չվարկաբեկված, ընդունելի երկու կողմերի համար էլ: Այդպիսով` Սերժ Սարգսյանը հա՛մ «հաճույք կստանա», հա՛մ էլ «կուսություն կպարգևի» Րաֆֆուն` մաքրելով իշխանական «ավգյան ախոռները»` ավագանու ընտրություններին ընդառաջ, ուր այլևս չեն աշխատի այս պահին ընտրակաշառքի վերածված ԲՀԿ քսանհազարանոցները: Ասել է` կոնֆիգուրացիոն տեսանկյունից կլինի այն, ինչ առաջարկել էր Սերժ Սարգսյանը Րաֆֆու հետ առաջին հանդիպմանը. Րաֆֆին ասել էր` միասին գնանք խորհրդարանական ընտրությունների, երկրի «ղեկը» թեքենք դեպ Արևմուտք, Սերժն էլ թե` չէ, Րաֆֆի, մեկ` Արևմուտք, մեկ` Ռուսաստան. ասել է` բալանսը պահենք: Իսկ բալանս պահելն ինքնին նշանակում է, որ Ռուսաստանը մնում է դեռ Հայաստանի «շատ խոր» ռազմավարական գործընկերը, չասենք ինչու, որովհետև ինչ ունենք-չունենք, Լևոնի ու Քոչարյանի օրոք տվեցինք իրենց:
Կարծում ենք` Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան այս հետ-առաջ մարտավարությունը շուտ չի ավարտվի. ա) որպեսզի հետևում կանգնած իրական մոդերատորները լավ չպատկերացնեն խաղը և պլանավորեն իրենց քայլերը, բ) անհրաժեշտ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանը պահեն ինտրիգը մինչև ավագանու ընտրություն, որպեսզի ժողովուրդը ևս չտարրալուծվի «այլոց» մեջ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2582

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ