Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի կենտրոնական մասին՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Հարվածի ենթարկված շենքերից մեկում թաքնվել էին տեղահանված մարդիկ։ Հարվածները հասցվել են հոծ բնակեցված բնակելի շրջաններին, փողոցները կրակի մեջ են, բազմաթիվ բնակիչներ հեռացել են բազմահարկ տների իրենց բնակարաններից։ Լիբանանյան Al Mayadee-ն իր հերթին տեղեկացրել է երկու մարդու զոհվելու և ինը վիրավորների մասին:               
 

Արամ Սարգսյան. 1945 -ին Ադոլֆ Հիտլերն էլ վա բանկ գնաց, արդյունքը կապիտուլյացիան էր

Արամ Սարգսյան. 1945 -ին Ադոլֆ Հիտլերն էլ վա բանկ գնաց, արդյունքը կապիտուլյացիան էր
29.09.2020 | 13:36

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը ֆեյսբուքում գրել է. «Տպավորություն ունեմ, որ Ալիևին այլևս չի հետաքրքրում իր ռազմական տեխնիկայի և մարդկային ուժի անհամար կորուստը։ Ինքը գնում է վա բանկ, որովհետև եթե որևէ լուրջ ձեռքբերում չունեցավ, դա կլինի ոչ միայն ալիևների 30- ամյա կառավարման, այլև գերդաստանի վերջը։


Հ.Գ. 1945 -ին Ադոլֆ Հիտլերն էլ վա բանկ գնաց, արդյունքը կապիտուլյացիան էր...
#հաղթելուենք»:

Դիտվել է՝ 2457

Մեկնաբանություններ