ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Միհրան Հակոբյան. Այս ռեժիմն իր էությամբ հակաեկեղեցական ու հակաքրիստոնեական է

Միհրան Հակոբյան. Այս ռեժիմն իր էությամբ հակաեկեղեցական ու հակաքրիստոնեական է
06.07.2020 | 16:53

Միհրան Հակոբյանը ֆեյսբուքում գրել է.

«Այլևս որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ներկայիս ռեժիմն իր էությամբ հակաեկեղեցական ու հակաքրիստոնեական է: Հիմա բոլորը հասկանում են այն, ինչ շատերը երկու տարի անընդմեջ պնդում էին: Բնավ պատահական չէր, որ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի առաջին իսկ հրահանգներից մեկը եղավ Վեհափառին պետական թիկնազորից զրկելը, այնուհետև` Եկեղեցու և Վեհափառի վրա ֆիզիկական հարձակումների վրա աչք փակելը, այնուհետև` օրենսդրական ամրագրումով Վեհափառին պետական թիկնազոր տրամադրելու օրենքի նախագիծը տապալելը, հոգևորականների վրա հրապարակային մատ թափ տալն ու ծնկի բերելու սպառնալիքները, հիմա արդեն` կրթական ծրագրերից Հայ Եկեղեցու պատմություն առարկան վերացնելը: Եվ, բնավ, պատահական չեն «խոսակցությունները», որ Նիկոլ Փաշինյանի հեղափոխության մեջ աղանդավորները կարևորագույն դերակատարություն են ունեցել ու հիմա էլ Նիկոլ Փաշինյանը խնդրում է աղանդավորական կազմակերպություններին օգնել իրեն բազմամարդ ցույց կազմակերպել:


Այո, դիագնոզը կա. ազգը գործ ունի Եկեղեցի քանդող դեգեներատների հետ: Չի կարող լինել ազգ առանց ունիվերսալ արժեհամակարգի: Հանեք ազգայինի տակից հայոց լեզու և Հայ Առաքելական եկեղեցի հենասյուները ու չեք կարող բացատրել, թե որն է հայի ու վրացու, հայի ու ֆրանսիացու, հայի ու մեքսիկացու տարբերությունը: Քրիստոնեական արժեհամակարգը մեր քաղաքակրթության հենասյունն է, Հայ Եկեղեցին` մեր ազգայինի հենասյունը: Մենք մեր հին պատմությամբ հպարտացող ժողովուրդ ենք, մենք շատ ենք խոսում Հայկական լեռնաշխարհի մասին, ասում ենք` պատմականորեն այս տարածքը, այն տարածքը մեզ է պատկանում, մեր հետ անարդար են վարվել, ցեղասպանել ու վտարել են մեր բնօրրանից...
Հայ Եկեղեցով չե՞նք ապացույց բերում, որ այդ տարածքները պատմականորեն մերն են, հիմնականում Հայ Առաքելական Եկեղեցիները չե՞նք ներկայացնում օտարերկրյա զբոսաշրջիկներին: Հայ Առաքելական Եկեղեցին չի՞ գծել այն սահմանները, որը պատմական Հայրենիք ենք անվանում, բնօրրան ենք անվանում: Կա՞ այլ կառույց, որով այս կամ այն տարածքի մերը լինելու փաստարկ ենք բերում: Հայ Առաքելական Եկեղեցին չէ՞ իր հինավուրց վանքերով, ձեռագրերով, ծեսերով ու արժեհամակարգով մեզ կապում մեր նախնիների հետ: Հայ Եկեղեցին չէ՞ պատմական հիշողության մեր միակ խողովակը:


Իսկ մեր պատմությունը ո՞վ է մեզ հասցրել, այդ ձեռագրերն ովքե՞ր են գրել, որտե՞ղ են գրվել դրանք: Իսկ գիտե՞ք` ինչու է այս ռեժիմը Հայ Եկեղեցու դեմ պայքարում, ինչու՞ են փորձում համակարգված քանդել Եկեղեցին ու մեզ կտրել Հայ Եկեղեցուց: Որովհետև բոլշևիկ ու լիբերալ անաստվածի մեջ բովանդակային տարբերություն չկա: Երկուսն էլ պայքարում են Աստծո դեմ, կրոնի դեմ, իրենց դեմքով կուռքեր ստեղծելու և կռապաշտություն տարածելու նույնական նպատակն ունեն: Երկուսն էլ փորձել են ու փորձում են վերացնել Եկեղեցին, վերացնել սրբությունները, վերացնել արժեհամակարգը, որ մարդուց անասուն ստանան ու այդ անսկզբունք, անսրբություն, անուղեղ անասունին հեշտ կառավարեն ու շահագործեն:
Այս պայքարը նոր չէ, որ սկսված է: Շուրջ 150 տարվա պատմություն ունի այս պայքարը: Ու այս պայքարում մենք պարտվելու իրավունք չունենք: Կամ մենք մնում ենք Հայ Առաքելական քրիստոնյա, կամ մեզ` որպես ազգ, ոչնչացնելու են, վերածելու են արժեհամակարգից զուրկ, անսկզբունք ու անուղեղ բիոզանգվածի: Այդ ժամ Արցախի հետ էլ կվարվեն ինչպես ուզեն, Զանգեզուրի հետ էլ: Հայաստանում ապրող սպիտակ բիոզանգվածին էլ կտանեն իրենց երկրների ծառայության ոլորտում կոպեկներով անտրտունջ աշխատելու: Այս նպատակին է ծառայում ներկայիս ռեժիմը:


Ցավոք, սա է իրականությունը: Կամ-կամ, երրորդը տրված չէ: Սա մեր տեսակի պահպանության պայքար է, սա ազգային-ազատագրական պայքար է, սա հերթական Սարդարապատն է, եթե կուզեք` հերթական Ավարայրն է դեռևս 5-րդ դարում Եղիշեի առաջ քաշած սկզբունքով` «Մահ ոչ իմացեալ մահ է, Մահ իմացեալ՝ անմահութիւն»:
Երանի հոգով ուժեղներին...»:

Դիտվել է՝ 1875

Մեկնաբանություններ