ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Գագիկ Համբարյան. «Տանկիստ» Քոչարյանը և Նիկոլի գրավային «ծուղակը»

Գագիկ Համբարյան. «Տանկիստ» Քոչարյանը և Նիկոլի գրավային «ծուղակը»
19.06.2020 | 13:34

Նիկոլ Փաշինյանի քայլերը տեսնելով արդեն չեմ զարմանում նրան սպասարկողների և նրա երկրպագուների կեղծարար և սարսափելի պրիմիտիվ լինելուց...

Հենց Վերաքննիչ քրեական դատարանն Արսեն Նիկողոսյանի գլխավորությամբ որոշեց 2 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ արձակել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ինչպես և սպասվում էր սկսվեց նիկոլապաշտների և նիկոլաֆիլների վայնասունը... Նախ, Նիկոլին սպասարկողներից ոմանք հույսը դնելով հասարակության մեծ մասի անգրագիտության՝ հատկապես երրորդ հանրապետության պատմության չիմացության վրա, Ռոբերտ Քորաչյանին մեղադրեցին «ժողովրդի դեմ տանկեր հանելու» մեջ... Այո՛, 2008 թ-ի մարտի 1-ին, ինչպես նաև մինչ այդ՝1996 թ-ի սեպտեմբերի 25-ին նախագահական ընտրություններից հետո Երևանում տեղի ունեցած հետընտրական իրադարձությունների պատճառով մայրաքաղաք զինտեխնիկա է մտցվել...


Ռոբերտ Քորաչյանին մեղադրողները, եթե արդար մարդիկ են, լավ կլինի նաև հիշեն, թե ներկայիս իշխանության փայատեր Լևոն Տեր-Պերտոսյանը, որին Նիկոլ Փաշինյանը ևս մեղադրել է ընտրակեղծարարության մեջ և անվանել չարիք, ինչպես 1996 թ-ի սեպտեմբերի վերջին ժողովրդի դեմ տանկեր հանեց...(տե՛ս լուսանկարը)... Այդ դեպքերից անցել է 24 տարի, բայց չգիտես ինչու՞ ոմանք դա «մոռացության» են տալիս...


Ծիծաղելի իրավիճակ է ստեղծվել 2 միլիարդ դրամ գրավի շուրջ... Բազմաթիվ իշխանամետներ էքստազի մեջ են, որ իրենց առաջնորդը «կատարել է քայլ ձիով»՝ ծուղակ է լարել «Ռոբի» դեմ, որ այդ գումարը վճարելուց հետո պարզեն դրա աղբյուրը... Լավ՛, այսքան պրիմիտիվ... Դա ի՞նչ ծուղակ է... Այդպիսի «ծուղակներ» մեկը մյուսի դեմ լարում են մանկապարտեզի սաները... Այս մասսան մտածում է, թե Նիկոլն այդքան բան հասկանում է, իսկ իր հակառակորդները չե՞ն հասկանում...

Դիտվել է՝ 1643

Մեկնաբանություններ