Իսկ ՀՀ-ում լրագրողն ունի՞ գաղափարական ու անհատական կարմիր գծեր պետության, ազգի, ընտանիքի մասով:
Թե՞ հարցը փողը, հետևաբար՝ վարկանիշն է:
Լրագրողական աշխատանքի պոպուլիստական սկզբունքներին հղում անելը ձեզ կպահեք. կոշտ բաներ չասեմ, կարող եք պատկերացնել:
Կարո՞ղ է, ասենք, ուլտրալիբերալ, գործակալական ցանցի կողմից լավ ֆինանսավորվող ԶԼՄ-ն, նրա լրագրողը միանգամից անցում կատարել ազգային-պահպանողական հարթակ ու սկսեն խոսել ազգային պետությունից, հայկական նպատակներից, անհանգստանան Արցախի թեմաներով:
Այո, ՀՀ-ում կարող է:
Հիմքը՝ «փողին մուննաթ»-ը:
Լրագրողը, բացի աշխատավարձի առաջնահերթությունից, պետք է սկզբունքներ ունենա, ու դա չպետք է լինի «փողին մուննաթ»-ը, կամ «փողը մութ տեղը լույս ա տալիս»-ը:
ՀՀ-ն շատ փոքր է, մեդիա ոլորտն էլ գիտակների համար ոչ մի նորահայտ թեմա չի ծնում, թե ով ումից է ֆինանսզվորվում ու պատվիրվում:
Լրագրողը, ինչպես քաղգործիչը, դասախոսն ու մնացյալը, եթե արժեքային չէ, փողով տեքստ գրող է, խնդիր է ու առաջինը՝ հենց ինքն իր համար:
Արժեքային հստակությունը փրկության ուղի է վաղը, եթե պետությունը լինի:
Ով այսօր ձեզ՝ մեդիաների մի զգալի մասին, գումար է տալիս, նա վաղն առհասարակ չի լինելու քաղաքական դաշտում:
Իմացեք, վերադարձ նախկիններին չի լինելու, քանի որ իմացողները լավ գիտեն, թե ով է ում վճարում, և որ լրագրողը ում տակ է:
Ձեզ համար միգուցե անսովոր տեքստեր եմ, չէ՞, գրում:
Նոր տերեր էլ չեք գտնելու, քանի որ լրագրությամբ դժվար էլ զբաղվեք, առավել արդյունավետ գործեր էլ կան:
Սա անվճար խորհուրդ է:
Հ.Գ. Այսօր, երկար մերժումներից, արձակուրդից հետո, հերթական՝ կարծեմ 2-րդ հարցազրույցի հրավերը ստացա, չնայած մերժման օբյեկտիվ այլ պատճառին, խոսելու ժամանակն անցել է. գործողությունների ժամանակն է ու՝ շատ վաղուց:
Իշխանությանը պահում է ընդդիմության կոնկրետ մի մասը՝ հղում անելով գլոբալ ուժերին: Բազմիցս եմ ասել: Իրենց հարցերը լուծեք, երկրում իրավիճակ կփոխվի:
Ես լավ գիտեմ՝ ովքեր են կարդում այս գրառումները և ում ու ինչպես ներկայացնում:
Խնդիրը լուծվելու է:
Ալեն Ղևոնդյան