Երկրում ստեղծել վախի և տոտալ բռնության մթնոլորտ, ժողովրդին վախեցնել պատերազմով, հետո եվրոպական մայրաքաղաքներում խաղաղություն մուրալ,
ՀՀ ժողովդավարության միֆը պայթեց 2022-ի հունիսի 3-ին, երբ ՆՓ-ն զենք գործադրեց սեփական ժողովրդի վրա։ 28 հոգի ձերբակալվեց միայն այդ օրը, 60 հոգի մարմնական վնասվածքներ ստացան, մի մասը հայտնվեցին հիվանդանոցներում։
Ոստիկանների սուտ ցուցմունքներով կալանավորվեցին-ձերբակալվեցին շատերը, որոնք հետագայում ազատ արձակվեցին։
Մեր միջոցներով առատորեն վարձատրվող և ոչ մի ոստիկան պատասխանատվության չենթարկվեց Նիկոլի ժողովրդավարական Հայաստանում։
Պատերազմի մեջ գտնվող երկրում ոչ թե անվտանգությունն ու ազգային համերաշխությունն են երկրի բրենդը, այլ մարդ խոշտանգող ոստիկանը։
«Ժողովրդավարական» Արևմուտքը աչք է փակում, որովհետև Ն-ն պետք է նրանց ու տարածաշրջանային-գեոպոլիտիկ նոր ճարտարապետությունը կառուցվում է վարձկաննների ձեռքով։
Արցախն ապրում է ՀՀ իշխանությունների կողմից դավաճանված, բայց Արցախի ժողովուրդը ուժ է տալիս, իսկ Հայաստանում դեռ չկա վտանգ-սպառնալիքի հանրային խորը գիտակցում։
Հայ ժողովուրդն ինքնության ճգնաժամ է ապրում, որովհետև գործակալներին հաջողվել է ջախջախել բոլոր էլիտաները և մեր ինքնութենական կոդերը։
Արժեքային և անվտանգային դեգրադացիայի, կողմնորոշիչների այլասերման արդյունքում ներքին և արտաքին թշնամուն հաջողվում է Հայաստանը պաշարել ներսից և դրսից։
Չեմ հավատում, թե հայ ժողովուրդն հոգնել է պետություն ունենալ-պահելուց։
Պատմական աղետը կասեցնելու ռեսուրսներ, այնուամենայնիվ, կան։ Եվ դա էլի ՄԵՆՔ ենք, Արցախի խնդրի ճշմարիտ գիտակցում-արժևորումն է։
Սողացող պատերազմը կուլ է տալու նաև Հայաստանը։ Թուրքը կանգ չի առնելու։ Նիկոլը ձեռնտու է․․․և արտաքին շատ խաղացոսղների նույնպես։
Վեր կանգնել ներտեսակային ամբիցիաներից համախմբվել գաղափարների շուրջ։
Առաջնահերթություններ՝ ներազգային համախմբում,
Հայաստանի կազմաքանդման վեկտորը փոխելու համարձակություն, տեսլական և քաղաքական պատասխանատվություն ստանձնող ազգային ուժերի շուրջ՝
անվտանգային համալիր դոկտրինի որդեգրում, արտաքին գրագետ և թիրախային քաղաքականություն։
Նոր բանակցող․․․
Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆ