Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Մի թաղեք լրագրողներին

Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Մի թաղեք լրագրողներին
30.05.2014 | 12:22

«Երևանում կտեղադրվի լրագրողի արձան»: Բոլոր լրագրողներին առաջարկում եմ բոյկոտել և այս թեմային չանդրադառնալ, բացմանն էլ չգնալ և չլուսաբանել: Թող կանգնեցնեն այդ քարե արձանը և չինովնիկները հերթով արձանին հարցազրույց տան: Իրենց ուզածն էլ հենց դա է, որ լրագրողը խուլ, համր և չխոսկան լինի:
Հ.Գ. Հետաքրքիր է, տեսնես ո՞վ է այս նախագծի հեղինակը:

Դիտվել է՝ 1502

Մեկնաբանություններ