Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

«Երևանի որոշումը կունենա երկարաժամկետ լրջագույն հետևանքներ Հայաստանի և Իսրայելի հարաբերությունների վրա»

«Երևանի որոշումը կունենա երկարաժամկետ լրջագույն հետևանքներ Հայաստանի և Իսրայելի հարաբերությունների վրա»
23.06.2024 | 13:24

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի խորհրդականը հայտարարել է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Հայաստանի կողմից լրջագույն հետևանքներ կունենա Հայաստանի համար։

Տարօրինակն այն է, որ ընդամենը մի քանի տարի առաջ Հայաստանի իշխանությունները, որ արտաքին քաղաքականության հետ գրեթե կապ չունեն, անհեռատես ու անհիմն որոշում կայացրեցին դեսպանատուն բացել Իսրայելում։ Բոլորս ենք հիշում, թե դա ինչպիսի արձագանքի արժանացավ մեր հարևան ու բարեկամ Իրանի կողմից։

Այսքանից հետո դարձյալ Հայաստանի իշխանությունները առանց հիմնավորման արտաքին քաղաքականությունը շարունակում են։ Ընդ որում, վստահ եմ, որ Պաղեստինի պետության ճանաչումը Հայաստանի իշխանություններին պարտադրված ժեստ է եղել, թե ու՞մ կողմից, դա հարց է, թեպետ դժվար չէ բացասման սկզբունքով գտնել։ Իհարկե, ես համարում եմ, որ սա ճիշտ քայլ է, եթե այն լինի որոշակի գործողությունների շղթայի մեջ, իսկ եթե ոչ...

«Երևանի որոշումը կունենա երկարաժամկետ լրջագույն հետևանքներ Հայաստանի և Իսրայելի միջև հարաբերությունների վրա»։

Իհարկե տարօրինակ է նաև այն, որ Իսրայելը դեռ խոսում է հարաբերությունների ճգնաժամի մասին հատկապես Հայաստանի դեմ Ադրբեջանին զինելուց հետո։ Եթե իրականում Հայաստանն ունենար բավարար կշիռ, ուժ և կարողություններ, ապա հիմա լավագույն պատասխանը` Իսրայելի կողմից Հայաստանին ուղղակի կամ անուղղակի հասցված հարվածներին, կլիներ այն, որ Հայաստանը նաև կարողանար ռազմամթերք վաճառել Պաղեստինի պետությանը, բայց, ցավոք, հիմա Հայաստանն ինքը գոյության կռիվ է տալիս, ընդ որում, ի տարբերություն Պաղեստինի, Հայաստանի առաջնորդներն իրենք էլ սպառնալիք են դարձել Հայաստանի ապագայի համար։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2327

Մեկնաբանություններ