ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Դանիան ու Նոր Զելանդիան՝ ոչ կոռումպացված երկրներ․ Transparency International-ի զեկույց

Դանիան ու Նոր Զելանդիան՝ ոչ կոռումպացված երկրներ․  Transparency International-ի զեկույց
03.12.2013 | 23:23

Transparency International միջազգային կազմակերպության հրապարակած «Կոռուպցիայի ընկալման ցուցիչ» (Corruption Perceptions Index) ամենամյա զեկույցում Հայաստանը զբաղեցրել է 94-րդ տեղը։ «Կոռուպցիայի ընկալման ցուցիչն» արտացոլում է կոռուպցիայի տարածվածության աստիճանը պետական սեկտորում։ Կոռուպցիայի ընկալման ամենաբարձր մակարդակը 0 միավորն է, ամենացածրը՝ 100 միավորը։ Զեկույցը կազմվում է տարատեսակ հարցումների համադրությունից ու հենվում կոռուպցիայի վերաբերյալ տվյալների վրա, որոնք հավաքվում են տարբեր կազմակերպությունների կողմից։ Ամենա ոչ կոռումպացված երկրներն են Դանիան, Նոր Զելանդիան, որոնք 100 միավորից վաստակել են 91 միավոր։ Երրորդ և չորրորդ հորիզոնականները կիսել են Ֆինլանդիան ու Շվեդիան՝ 89-ական միավորով։ Ամենավատ ցուցանիշն են գրանցել Աֆղանստանը, Հյուսիային Կորեան ու Սոմալին, որոնք կիսել են վերջին հորիզոնականը՝ 8-ական միավորով։ Հայաստանը 177 երկրների շարքում զբաղեցրել է 94-րդ հորիզոնականը՝ 36 միավորով (նախորդ տարվա 34-ի համեմատ)։ Հետխորհրդային երկրներից Էստոնիան 68 միավորով զբաղեցրել է 28-րդ հորիզոնականը, Վրաստանը՝ 49 միավորով՝ 55-րդ հորիզոնականը, Լատվիան՝ 53 միավորով՝ 49-րդ հորիզոնականը, Բելառուսը՝ 29 միավորով 123-րդն է, Ռուսաստանը՝ 28 միավորով՝ 127-րդը, իսկ Ուկրաինան՝ 25 միավորով՝ 144-րդը։ Թուրքիան զեկույցում զբաղեցրել է 53-րդ հորիզոնականը (50 միավոր), Ադրբեջանը՝ 127-րդ (28 միավոր), Իրանը՝ 144-րդ հորիզոնականը (25 միավոր):

Դիտվել է՝ 1655

Մեկնաբանություններ