ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Ողջամիտ ժամկետում փոխելու ենք պայքարի ձևը»

«Ողջամիտ ժամկետում փոխելու ենք պայքարի ձևը»
12.09.2013 | 16:13

«Չենք վճարելու 150 դրամ» ակցիայի մասնակիցները, ովքեր շուրջ 50 օր է` նստացույց են անում Երևանի քաղաքապետարանի դիմաց` պահանջելով տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականը, այսօր «Նոյյան Տապան» մամուլի կենտրոնում ասուլիս էին հրավիրել: Ակտիվիստները եկել էին հայտարարելու, որ «ողջամիտ ժամկետում» փոխելու են պայքարի ձևը:

Ակտիվիստ, քաղաքացիական նախաձեռնության անդամ ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ` խոսելով հիսուն օրերի ընթացքում գրանցված արդյունքների մասին, ասաց, որ հասարակության վերաբերմունքը իրենց պայքարի նկատմամբ նույնն է, չի փոխվել, ինչը դրական է գնահատում։ «Մենք մի փոքր առաջ ենք գնացել այն առումով, որ պատասխանատվությունն է ավելացել գործի նկատմամբ: Փոխվել է Տարոն Մարգարյանի վերաբերմունքը իր աշխատակիցների նկատմամբ: Նա ավելի ուշադիր է դարձել նրանց նկատմամբ, վերջիններս իրենց նկատելիորեն կոմֆորտ են զգում»,- ասաց նա: Դ. Գևորգյանի խոսքով, թյուր և անհիմն են այն կարծիքները, թե ակտիվիստների գործողությունները ղեկավարում են դրսի ուժերը։ «Եթե դա այդպես է, ինչու ԱԱԾ-ն չի բացահայտում, թե ովքեր են կանգնած մեր հետևում: Եթե ոստիկանությունը, ԱԱԾ-ը չեն բացահայտում այդ ուժերին, նշանակում է` նրանք իրենց գործը լավ չեն կատարում»,- ասաց ակտիվիստը:
Ասուլիսի մյուս բանախոս-ակտիվիստուհի ՌՈՒԶԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ էլ, ի պատասխան հարցին, թե ինչո՞ւ են պահանջում Հ. Նավասարդյանի և Մ. Համբարձումյանի հրաժարականները և ոչ թե Տարոն Մարգարյանի, ասաց, որ հենց այդ երկու պաշտոնյաներն են պատասխանատվություն կրում տրանսպորտի սակագնի բարձրացման համար: «Բացի նրանից, որ մարդիկ ապօրինի որոշում են կայացրել, նաև ներգրավված են կոռուպցիայի մեջ, երկրորդ` իրենք գծատեր են, անձնական շահ են հետապնդել այդ որոշումը կայացնելիս: Եվ երրորդ` նրանք դրսևորել են քրեական վարքագիծ»:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2045

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ