«Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու սպառնալիքների և նրա վտանգավոր հռետորաբանության լույսի ներքո արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը դիվանագետներին հանձնարարել է շտապ համագործակցել ՆԱՏՕ-ի բոլոր անդամների հետ՝ կոչ անելով դատապարտել Թուրքիային և պահանջել նրան հեռացնել տարածաշրջանային դաշինքից»,- հայտարարել է Իսրայելի ԱԳՆ-ն։ Փորձագետների գնահատմամբ՝ այս հայտարարությունը կարող է ավելի մեծացնել լարվածությունը երկու երկրների միջև:               
 

Խուլերի համար առաջնահերթ խնդիրը տեղեկատվություն ստանալն է

Խուլերի համար առաջնահերթ խնդիրը տեղեկատվություն ստանալն է
22.03.2013 | 17:33

Հայաստանում բնակվող մոտավորապես 3400 խուլեր, հասարակությանն անդամագրվելու խնդիր ունեն : Նրանք, ի տարբերություն սովորական մարդկանց, թեև խոսում են ժեստերի լեզվով, բայց իրենց հաշմանդամներ չեն համարում:
Խուլերն ունեն բազմաթիվ խնդիրներ, որոնցից ամենամեծը աշխատատեղի հարցն է:
ԽՍՀՄ տարիներին երկու գործարան կար, որտեղ աշխատում էին նրանք և կարողանում բավարար չափով հոգալ անձնական հոգսերը: Ցավոք, այսօր դրանք չեն գործում:
Հայաստանի խուլերի միավորման նախագահ Գրիգոր ԳՐԻԳՈՐՅԱՆԻ փոխանցմամբ, սոցապ նախարարն այս տարի խոստացել է վերաբացել նախկին գործարանը, վերջիններիս կրկին ապահովել աշխատանքով:
Խուլերի համար գոյություն ունի մեկ այլ, ոչ պակաս կարևոր խնդիր`տեղեկացվածությունը: Վերջիններս, ապրելով խոսող և լսող հասարակության հետ միևնույն երկրում, չգիտեն ինչ է կատարվում այնտեղ, չեն կարողանում լիարժեք տեղեկություն ստանալ շրջապատում կատարվող իրադարձությունների վերաբերյալ:
Խուլերի հաջորդ կարևորագույն խնդիրը սպասարկման հետ է կապված: Հայտնվելով որևէ հասարական վայրում, նրանք չեն կարողանում արտահայտվել, ներկայացնել իրենց ցանկություններն ու պահանջները: Գ. Գրիգորյանի խոսքով, խուլերի հանդեպ այլ է վերաբերմունքը ուրիշ երկրներում: «Օրինակ, Ռուսաստանի ռեստորաններում, հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում, ոստիկանությունում, օդանավակայաններում, երբ որ խուլը ներս է մտնում,նրանք ունեն հատուկ իրենց թարգմանիչները, որոնք կարողանում են աջակցել, օգնել, և խուլը հանգիստ կարողանում է ամեն ինչ անել»,-ասաց նա:
Պարոն Գրիգորյանը տեղեկացրեց, որ Գագիկ Ծառուկյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ, այս տարի թարգմանչական ծառայության գործարկում են նախատեսում իրականցնել հատուկ խուլերի համար: Հնարավոր է ձեռք բերվի նաև մի սարքավորում, որով հնարավոր կլինի շփվել սովորական մարդկանց հետ:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2510

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ