Ռուսաստանը գնահատում է Հայաստանի հետ կառուցողական հարաբերությունները, սակայն հնարավոր չէ համաձայնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզերի հետ՝ ռուս խաղաղապահների առաքելության ձախողման մասին:
Ռուսաստանն այս տարածաշրջանի անբաժանելի մասն է, ուստի չի կարող որևէ տեղ հեռանալ: Ռուսաստանը չի կարող լքել Հայաստանը: Չպետք է մոռանալ, որ Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում, քան՝ բուն Հայաստանում. նրանց մեծ մասը Ռուսաստանի Դաշնության հայրենասեր քաղաքացիներ են և արժանի ավանդ ունեն երկրի զարգացման գործում։
Դմիտրի Պեսկով