-
24.07.2020|
00:56
Հուլիսի 10-ին երկրային կյանքին հրաժեշտ տվեց «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ։
-
24.07.2020|
00:33
«Հայաստանի հետ բարեկամության ու համագործակցության ընկերություն» միջտարածաշրջանային հասարակական կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում 2020 թ. հուլիսի 17-ին Մոսկվայի Կալուգայի խճուղուն հարակից, «Կիևյան հրապարակ» ընկերության ադրբեջանական ծագմամբ տերերին պատկանող «Ֆուդ սիթի» մեծածախ-մանրածախ պարենային կենտրոնում հայկական ապրանքների վաճառքն արգելելու փաստերին, ինչպես նաև ս.թ. հուլիսի 19-ին Վորոնեժ քաղաքում վանկարկող, ազդանշաններ տվող, Ադրբեջանի Հանրապետության դրոշներով ճանապարհ վազող, բարձրաձայն ադրբեջանական երաժշտություն սփռող, դրանով միլիոնանոց քաղաքի կենտրոնում երթևեկությունը կաթվածահար անող և հասարակական կարգը խանգարող ադրբեջանցիների ավտոշարասյան ցուցադրական երթին պետական ու քաղաքային համապատասխան կառույցների պատշաճ արձագանքի բացակայության կապակցությամբ։
-
23.07.2020|
19:54
Աշխարհի ամենարագընթաց ամտոմեքենան վաճառում են ԱՄՆ-ի Bring a Trailer ցուցահանդեսում, այն մի քանի ռեկորդներ սահմանած հրթիռամոբիլ է: Մեքենան վաճառվում է 19 հազար դոլարով: Այս մասին տեղեկացնում է korrepondent.net կայքը՝ հղում անելով աճուրդի տան խաշտոնական կայքին:
-
23.07.2020|
19:53
Toyota ընկերությունը ներկայացրել է նոր տարբերանշանը: Ճապոնական ընկերության լոգոն երկբաղադրիչ է դարձել, առավել մինիմալիստական: Ընկերության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նոր տերբերանշանն ազդարարում է Toyota-ի նոր «դարաշրջանի» մասին:
-
21.07.2020|
17:34
Դա կարևորագույն բանաձևերից մեկն է, որ մշակվել է վերջին 100 տարում՝ ամբողջ աշխարհի տնտեսագետները այս պահին կախված են նրանից՝ կկարողանա՞ պատվաստանյութը կանխել հետագա սահմանափակումները՝ գրում է Մայա Խոկը Bild-ում:
-
21.07.2020|
16:47
Լոռու մարզի երբեմնի արդյունաբերական հսկան՝ Ալավերդին, 250 տարեկան է: Երկուսուկես դար ապրած քաղաքն այսօր ալեհեր ծերունու նման մտահոգ հայացքով է նայում աշխարհին՝ արդյունաբերական եռուզեռը քաղաքում կանգ է առել: Կովկասում պղնձարտադրության հիմնադիր քաղաքն այսօր կարծես արհեստական շնչառությամբ է շնչում:
-
21.07.2020|
16:39
Եվ այսպես մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսում կարևորում է գազի միասնական սակագին ձևավորելու հարցը՝ հունիսի 19-ին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում ընդունեց հուլիսի 19-ից բարձրացնել գազի գինը խոշոր սպառողների, ջերմոցային տնտեսությունների և վերամշակող կազմակերպությունների համար։
-
21.07.2020|
16:33
Ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, այլև մեր խմբագրության, ինչպես նաև մյուս լրատվամիջոցների հեռախոսները «կարմրում» են մարդկանց բողոք-զանգերից։
-
21.07.2020|
16:28
Կիրակի օրվանից գազը խոշոր սպառողների, ջերմոցային տնտեսությունների և վերամշակող կազմակերպությունների համար թանկացավ։ Առկա սոցիալ-տնտեսական վիճակի պայմաններում սա առաջիկայում ապրանքների շղթայական թանկացման է հանգեցնելու։
-
14.07.2020|
13:16
Ամեն անգամ, երբ սահմանային միջադեպեր են լինում, Ադրբեջանը երկու ձևաչափով է գնդակոծում՝ ռազմական և տեղեկատվական։ Եթե առաջինի դեպքում մեր զինուժը շատ լավ գիտի իր գործը, ապա տեղեկատվական դաշտում մենք բազում խնդիրների ենք հանդիպում։ Երեկ ևս ողջ օրն ադրբեջանցիները համացանցը ողողել էին կեղծ տեղեկատվությամբ, որոնց խայծը որոշ հայ օգտատերեր կուլ էին տվել։