Հայաստանն իր տարածքով փոքր երկիր է և գտնվում է աշխարհաքաղաքական բարդ ու վտանգավոր պայմաններում։
Այդ պայմանները մշտապես թելադրել են գտնել հզոր դաշնակից ու հովանավոր։
Ճակատագրի բերումով հայ ժողովրդն իր գոյության ապահովումը և զարգացման հնարավորությունը գտել է՝ ռուսական կայսրության և հետո Սովետական Միության մեջ մտնելով։
Սովետական իշխանության վերացումից հետո՝ 30 տարիների ընթացքում, Հայաստանը հարկադրված է եղել 3 անգամ պատերազմ մղել օտար զավթիչների դեմ՝ կրելով անդառնալի կորուստներ։
Ստեղծված պայմաններում Հայաստանի առջև դարձյալ, ճակատագրի բերումով կանգնել է նույն խնդիրը՝ իր անվտանգությունն ու խաղաղ զարգացման պայմանները ո՞ր երկրի հետ կապել։
Մեր պատմական փորձը վկայում է, որ հայ ժողովրդին իրական օգնությունն ու պաշտպանությունը ցույց է տվել ոչ թե Արևմուտքը, այլ Ռուսաստանը՝ ցարական, թե սովետական։
Ելնելով ստեղծված իրավիճակից՝ այժմ ոչ թե պետք է մտածել կուտակած հարստությունը պաշտպանելու համար, ինչով զբաղվում են հայտնի անձինք ու նրանց գաղափարախոսները, այլև մտածել Ռուսաստանի հետ նոր միություն ձևավորելու հնարավորության մասին:
Վլադիմիր ՊԵՏՐՈՍՅԱՆ
Պատմաբան,
պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր