Այդ կապիկը՝ ձեռքին հայելի- նա կարծում է՝արդեն իմաստուն է:
Եղիշե Չարենց
Կրտվող խոճկորի նման ձեններդ գլուխներդ եք գցել՝ ճղավում եք.
- Արթնացե՜ք ժողովու՛րդ , գնանք Տավուշ, փրկենք Ոկեպարը:
Բավակա՛ն է : ՈՒմի՞ց եք փրկում Ոսկեպարը: Կամ այդ ո՞ր
բնակավայրը փրկեցիք, որ հիմա էլ Ոսկեպարն եք գնում փրկելու:
Սու՛տ է: Ձև: Ինքնահաստատվելու լղրճուկ փորձ:
Կապիկություն:
Ոսկեպարը Տավուշում չէ:
Ոսկեպարը Բաղրամյան պողոտայում է:
Ինչպես նաև մնացած կորցրած ու դեռ կորցնելիք տարածքները:
ՈՒզու՞մ եք փրկել, գնացեք ցրեք խորհրդարանը:
Ձեր միակ իշխանությունը խորհրդարանն է:
Ժողովուրդը չի Նիկոլին վարչապետ ընտրել, այլ ժողովրդի ընտրած խորհրդարանը:
Փրկի՞չ եք, իշխանափոխություն ուզող եք, ոչ թե քյանդրբազի յալանչի, գնացե՛ք Աժ-ն ցրեք:
Գնացե՛ք, ասեք ՝ մենք մանդատ ենք տվել ձեզ ոչ նրա համար, որ այդ մանդատին նայեք ինչպես կապիկը հայելուն ու հրճվեք...
Սխալվել ենք, աշոտյանվեք ...
Թե չէ գնա՜նք, փրկե՜նք ...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ