Հայտնի տնտեսագետ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դիպուկ բնորոշմամբ` ՀՀ կառավարությունը մի ձեռքով փորձում է «պահպանել գանձագողությունը» (զորօրինակ, 2021-ի պետբյուջեով նախատեսված պարգևավճարները), մյուս ձեռքով նույն այդ կառավարությունը, որքան էլ տարօրինակ է, հրաժարվում է կատարելուց իր իսկ գործունեությունը աուդիտի ենթարկելու օրենքի պարտադիր պահանջը (մանրամասները` լուսանկարներում): Գործընթաց, ինչը, թերևս, ի հայտ կբերեր իշխանությունների ֆինանսատնտեսական գործարքների իրական ծավալներն ու ողջ «հմայքը»:
Կառավարության իրավասուները, որ օրենքի պահանջի պարտադիր կատարման անտեսումը համապատասխան փաստաթղթերում հիմնավորում են միջոցների բացակայությամբ, որքան էլ տարօրինակ է, հիշյալ փաստը չեն արժանացրել այնպիսի հնչողության, ինչպես իրենց հարյուրավոր «մեծ նվաճումներն ու ձեռքբերումները»:
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ
Հ. Գ.1 Չի բացառվում, որ գերատեսչությունների աուդիտի ենթարկվելու հիմնական մտահոգությունը եղել է այն, որ իրականում անկախ աուդիտորական ֆիրմաները պարզապես չեն ցանկացել սրբագրել ստուգման, իմա` աուդիտի ենթակա ժամանակաշրջանը, համապատասխան եզրակացությունում նշելով, թե «ամեն ինչ կարգին է»։
Հ. Գ.2 Ներկայացվող փաստը վերաբերում է մինչպատերազմական ժամանակահատվածին: