Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց հակաճգնաժամային միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն:
Նա ասաց, որ միջոցառում մեկով ու երկուսով սուբսիդավորման ենթակա պորտֆելի չափը երեկվա դրությամբ կազմում է 119 միլիարդ դրամ: «Ըստ էության, մենք այդ չափով վարկային պորտֆել սուբսիադվորելու ենք, որը, կարծում եմ, էական է», - ասաց նա: Փոխվարչապետը նշեց, որ շատ կարևոր է՝ 50, 100, հետագայում նաև 25 միլիոն դրամով սեփականատիրոջ կողմից կապիտալի համալրման դեպքում տվել են սուբսիդավորման ավելի բարենպաստ պայմաններ: «Երեկվա դրությամբ հայտերի քանակը 32-ն է, 28-ը բավարարված է, բավարարված հայտերի ծավալով մենք կսուբսիդավորենք մոտ ութ միլիարդ դրամին համարժեք վարկային պորտֆել, բայց ավելի կարևոր է այն հանգամանքը, որ շուրջ երեք միլիարդի ներդրում է իրականացվել սեփականատերերի կողմից», - ասաց Մհեր Գրիգորյանը:
Փոխվարչապետի խոսքով՝ 3 ամսվա համար բավականին լավ դինամիկա ունեն, իսկ հետագա արդյունքների մասին պարբերաբար կտեղեկացնեն: