ՈՒթսուներկու տարեկանում կանքից հեռացավ Հայաստանի կոմունիստական կուսակցության նախկին ղեկավար, «Իրատեսի» լավագույն բարեկամ ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ: Երկրի ճակատագրով մշտապես մտահոգ, հանրային խնդիրներին սրտացավորեն ականջալուր, կուսակցական դավանանքը երբեք չփոխող, իր շիտակությամբ առինքնող մի մարդ, որի պակասը դեռ երկար կզգան նրան ճանաչող-գնահատող-հարգող-սիրողները:
Մեր խորին վշտակցությունը Ռուբեն Թովմասյանի հարազատներին, կուսակից ընկերներին ու մերձավորներին, որոնց հիշողության մեջ նա կմնա որպես համամարդկային բարձր արժեքների ճշմարիտ հավատավոր:
«Իրատես»