ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

Գուցե գյուղացիները շահեն

Գուցե գյուղացիները շահեն
13.03.2015 | 02:00

Վերջապես կառավարությունը որոշեց հետաքննություն իրականացնել բանկերի և վարկատու կազմակերպությունների կողմից տրամադրվող գյուղատնտեսական վարկեր հատկացնելու կարգում: Ֆինանսների նախարարությանը մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ՝ վարչապետի հանձնարարականով այս նախարարությունը իրականացրել է ուսումնասիրություն և ներկայացրել օրենսդրական առաջարկություն, որով բանկերին պարտադրվում է մինչև 2 մլն դրամ գյուղվարկի տրամադրման դեպքում պայմանագրում ամրագրել ոչ միայն անվանական, այլև իրական տոկոսադրույքը:
Սա վաղուց սպասված փոփոխություն է, քանի որ բանկերը, օգտվելով այն բանից, որ հաճախ գյուղացիական տնտեսությունները չունեն անհրաժեշտ գրագիտություն այս ոլորտում, բառիս բուն իմաստով խաբում էին նրանց տարիներ շարունակ: Խաբում և ստանում գերշահույթներ: Եվ դա արվում էր շատ հմուտ ձևով: Մասնավորապես վարկային միջոցների ներգրավման ժամանակ ամրագրված անվանական տոկոսադրույքներից բացի կատարվում են բազմաթիվ այլ հավելավճարներ. այսպես կոչված թաքնված պարտավորությունների մասին է խոսքը, որոնք երբեմն գերազանցում են վարկի ամրագրված չափը:
Բնականաբար, սա լուրջ խնդիր է առաջացնում գյուղացիական տնտեսությունների համար: Գլխի չընկնելով այդ մեքենայությունների մասին, վարկառուները լուրջ խնդիրներ են ունենում վարկերի վերադարձման հետ կապված: Եթե սրան էլ հավելենք գյուղատնտեսության ռիսկայնությունը, ապա շատ բնական և հասկանալի է, թե ինչու են գյուղացիները բողոքում: Եվ ինչպես չբողոքեն, չէ՞ որ բանկերի հմուտ աճպարարության պատճառով նրանք «ճկռում» են վարկերի տակ: Ի դեպ, թաքնված վարկային պարտավորությունները նորություն չեն բանկային համակարգում: Պայմանագրերում ամրագրելով վարկի տոկոսադրույքը, միաժամանակ սահմանվում են բազմաթիվ լրացուցիչ վճարներ, որոնց հետևանքով զգալիորեն մեծանում է տրամադրվող գումարների բեռը: Առևտրային բանկերի և վարկատու կազմակերպությունների կողմից լրացուցիչ և անհարկի գումարներ աշխատելու աղբյուրը ֆինանսների նախարարությունն իր օրենսդրական նախաձեռնությամբ փորձում է փակել:
«Տրամադրվող վարկային ռեսուրսների առավելագույն տոկոսադրույքը չի կարող գերազանցել 24 %-ը, որը տարածվում է միայն անվանական տոկոսադրույքի վրա: Փաստացի տոկոսադրույքը, որը ներառում է նաև ոչ տոկոսային ծախսերը, շատ դեպքերում 1,5-2,5 անգամ գերազանցում է նշված ցուցանիշը: Հաշվի առնելով, որ ֆինանսավարկային կազմակերպություններն իրենց վարկային պրոդուկտները գովազդելիս շեշտը դնում են միայն անվանական տոկոսադրույքի վրա` հաճախորդներին գրավելով անվանական «ցածր» տոկոսադրույքով, նշված խնդիրը դառնում է առավել արդիական գյուղացիական տնտեսությունների համար»,- հղում անելով ֆինանսների նախարարությանը՝ նշում են լրատվամիջոցները:
Ելնելով վերը նշվածից, առաջարկվում է լրացումներ կատարել «Սպառողական կրեդիտների մասին» և «Արժութային կարգավորման մասին» օրենքներում: Ըստ այդմ, սպառողական կրեդիտների մասին օրենքի դրույքները կտարածվեն նաև մինչև 2 մլն դրամին համարժեք գյուղվարկերի վրա: Նկատենք, որ վարկերի այդպիսի սահմանաչափն ընտրվել է՝ ելնելով մինչև անցած տարեվերջ դրանց ունեցած կառուցվածքներից:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2621

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ