ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ
10.06.2011 | 00:00

ՀՈՒՆԻՍԻ 12-ԻՆ ԿԴԱՌՆԱՐ 60
Իր տեղը մնաց բաց: Մարդու իր տեսակը գրեթե չլրացվեց: Մարդասիրության դեֆիցիտի էս մեծ օրերում:
Իր կյանքում բոլորի համար տեղ կար: Առանձին քաղաքական գործիչներ` ունենք: Առանձին մարդասերներ` ունենք: Սրանք իրար հետ` չունենք, ու ոնց ցույց են տալիս «անցքերը», դժվար ունենանք:
Ինքն էդ քչերից էր: Իր հետ հեշտ էր, որովհետև եզակիորեն պահպանել էր բնականությունը: Չէր խաղում: Բնակա՜ն, շռայլ, հումորով, նաև` տնավարի, որ մեկ էլ Վազգենն իրեն կարող էր թույլ տալ:
Ակունքավոր էր: Տարին մեկ անգամ վեր էր կենում, գնում Խուստուփի ստորոտները` Նժդեհի «մոտ»: Ձևով հեթանոս, բովանդակությամբ քրիստոնյա էր: Էդքան մարդասիրություն քրիստոնյայի՛ մեջ կարող էր տեղավորվել: Որ մահացավ, հանկարծ հասկացա, որ կյանքիցս մի մեծ բան է պակասել. էնպես մենակ զգացի, մի քիչ էլ` անպաշտպան:
Բայց էդ չէր հետաքրքիրը. էդ օրերին հանկարծ տեսա, որ գրեթե բոլորն ունեն էդ զգացողությունը. ճանաչող-չճանաչող, ու որ էդ զգացումը իր աուրան էր տարածում, ու բոլորի մոտ մի բան պակասել էր էդ օրերին:
Յուրաքանչյուրի կողքին իր չափով կանգնել էր: Իրենց բարձրահարկ շենքի «բեսեդկայում» (նա այդպես էլ յոթ տարվա ընթացքում չտեղափոխվեց կառավարական առանձնատուն) վարչապետ եղած ժամանակ էլի իջնում, նստում էր, շենքավորի հետ նարդի խաղում: Գյուղում գյուղացու կողքին էր էդպես` հողվորի նման նստում` դարդլամիշ լինում: Արվեստի, թատրոնի մարդիկ նման սրտացավի տեղ էլ չգիտեն… Չկա էդ պարզ, հասկանալի, անմուտիլովկա, հարազատ տեսակը «վերևներում»: Ասում են:
Բուֆեր էր բառի ամենաիսկական իմաստով: Էլի ու էլի հիշում են, թե ոնց էր իր նման խոնարհ կանգնել հոկտեմբերի 27-ին` դռների առաջ, որպես բուֆեր` երկու կողմերի միջև. սիրտը նոր էին վիրահատել, հիվանդանոցից երկու օր առաջ էր դուրս գրվել, կանգնել-պաշտպանում էր քսանյոթացված պառլամենտը:
Աստծո ողորմությունն էր դաժան սրտի տեր Քոչարյանի կողքին յոթ տարի շարունակ մարդու էդ տեսակի գոյությունը:
Իրեն էր «վստահված» նաև էն օրերի ընդդիմության հետ բուֆերի դերը: Երկու կողմի համար էլ: Մի կողմում քսանյոթի զոհերի հարազատներն էին` Գրետա մայրիկը, Արամը, նրանց ձերբակալված որդին` Արմեն Սարգսյանը, մյուս կողմում տիկին Ռիման էր, Ստեփան Դեմիրճյանը, որոնց հետ պահում էր քաղաքական, մարդկային կապը, գնում Վազգենենց տուն, ժամերով նստում, մի տասն անգամ խմում էր Արմենի ազատման կենացը:
Բուֆեր էր նաև ժողովուրդ-իշխանություն տեսակում: Ինչի կարիքն այսօր էլ կա:
ՈՒ թե անկեղծ. շատ հաճախ եմ իր հետ կռվում. ինձ համար չկան «այս» ու «այն» կողմեր. ավելի շատ զրուցում եմ «էն կողմում» եղողների հետ: Երևի բուֆերի իր դերն «էնտեղ» էլ է շարունակում, դրա համար էլ մեկ էլ ու ինձ բռնում եմ, որ էլի սկսեցի կռվել իր հետ:
Բայց ավելի շատ` աղոթում եմ իր համար:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1536

Մեկնաբանություններ