ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՒԺ ԵՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՒԺ ԵՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ
30.11.2010 | 00:00

Ժամանակակից ինտեգրումը եվրոպական կամ արևմտյան արժեհամակարգին զգալիորեն նվազեցրեց հայոց քաղաքակրթական մակարդակը, երկրի ներքին քաղաքականությունն իր ռազմավարությամբ ու մարտավարությամբ ուղղորդեց միայն արտաքին քաղաքականության կողմնորոշումով։ Հայ քաղաքական ղեկավարությունն ու ողջ քաղաքական էլիտան այդպես էլ չցանկացան հասկանալ, որ եվրոպական արժեհամակարգը հարիր է միայն արևմտյան քաղաքակրթությանն ու նրա մշակութային ավանդույթներին։ Երկրի հոգևոր-մշակութային, գիտատեխնոլոգիական, կրթական ու առողջապահական, իրավական և սոցիալական էվոլյուցիոն զարգացումը խաթարվեց` Հայաստանը հետ շպրտելով մի քանի տասնամյակ։ Միջին վիճակագրական քաղաքացին զրկվեց սոցիալական երաշխիքներից, խաթարվեց նրա ազգային և անձնական արժանապատվությունը։ Երկրից արտագաղթողների ողբերգությունն իր աղետալի հետևանքներով զուգահեռվեց Մեծ եղեռնի հետ։
Ազգային անկախությունն ու ինքնիշխանությունը սահմանվում և ապահովվում են միայն սեփական ազգային մշակույթով։ Օտար մշակույթին ինտեգրվելն առաջացնում է կախվածություն, որն իր հետ բերում է քաղաքական, սոցիալական, հոգևոր և այլ ոլորտների կախվածություններ։ Հնազանդության, լոյալության ու հանդուրժողականության արժեզուրկ հավաստիացումներով բավարարվելը ստիպում է առաջնորդվել աշխարհի ուժային կենտրոնների կամքը կատարելու, նրանց բարյացակամությունը ձեռք բերելու քաղաքական սկզբունքով, ինչը զրոյականացրել է սեփական անկախությունը, ազգային արժանապատվությունը, բարոյական գոյության իրավունքը պաշտպանելու վճռականությունն ու կամքը։
Ժողովրդի դժբախտության սկզբնական ու հենքային տարրերից առաջնայինը արտագաղթն է։ Մինչդեռ ժողովուրդը միատարր չէ։ Այն իր բազմաշերտության մի հատվածի մեջ ընդգրկում է ինչպես ժամանակակից քաղաքակրթության մոդեռնիզմը, այնպես էլ ազգային կոնսերվատիվ արժեհամակարգն ու իռացիոնալիզմը։ Եթե ժողովրդի և հասարակության մի զգալի հատվածի համար արտագաղթը սահմանվում է դժբախտության իրողությամբ, ապա ազգը, որն իր էթնիկ տրադիցիոնալ մշակույթի կրողն է, արտագաղթի պատճառներն ու ստիպողականությունն ընդունում է որպես իր մշակույթի գոյության առջև ծառացած լուրջ մարտահրավեր։ Ժողովուրդն ու հասարակությունը հանուն սեփական գոյապահպանման հակված են աստիճանաբար հարմարվելու ցանկացած աղետալի իրավիճակի, սակայն դրանով իսկ իրենց մատնելով ոչնչացման, որպես մշակույթի կրողների, որպես ազգային պատկանելություն, որպես պետություն ու պետականություն։ Մյուս կողմից ժողովրդի որոշակի զանգվածի մեջ պահպանված ցեղային բարոյականությունն ու խաչապաշտության տրադիցիոնալ իռացիոնալիզմը խթանիչ են ազգային բացառիկ առանձնահատկությամբ դիմակայելու մարտահրավերներին և տարբեր միջոցներով արտահայտելու իր պատմական նախասահմանված դերը տվյալ ժամանակաշրջանի և ողջ պատմության ընթացքում։ Արիական խաչապաշտությունը նույնական չէ հետագայում ձևավորված քրիստոնեական խաչելապաշտության հետ։ Այն արարչական չորս սկզբունքների և նրանց խորհրդավորությունը երևութականության մեջ արտացոլող չորս տարրերի ճանաչողականությունն է, որով երկրի ծնունդները, ըստ էթնիկ ունակությունների, աստիճանակարգվում են իբրև Հրապարեկների, Ջրապարեկների, Հողմապարեկների և Հողապարեկների սկզբունքներից ծնվածների։ Այս սկզբունքներով առաջնորդվել են դեռևս Վանի վաղ քաղաքակրթության ժամանակաշրջանում։
Հայաստանում ընթացող արտագաղթը պայմանավորված չէ միայն նյութական, տնտեսական ու սոցիալական անհավասարությամբ։ Նախ և առաջ դա բողոքի պասիվ ակտ է, որն իր մեջ ընդգրկում է քաղաքական ռեժիմի նկատմամբ անվստահություն և ապա անվստահություն իշխանության, պետության ու կառավարման համակարգի հանդեպ։ Սոցիալական կաղապարված մտածողությունն ու բազմագաղափարախոսությունը, հնացած ու քայքայված արժեհամակարգերը պահանջում են որակական հեղաշրջիչ փոփոխություններ, որոնք կհեռացնեն, կմաքրեն ասպարեզը քարացյալ ու ճահճացած անկենդան անշարժությունից։
21-րդ դարի Հայաստանի գլխավոր խնդիրը ներքին և արտաքին այն մարտահրավերներն են, որոնք Հայաստանի և հայ ժողովրդի զարգացման համար ունեն խիստ վտանգավոր նշանակություն, սակայն այդպես էլ մնացել են անլուծելի։ Նախ, աշխարհաքաղաքական ու քաղաքակրթական ունիվերսալիզմի ներթափանցման մարտահրավերների դիմակայելու իմունիտետի ստեղծումն է, որը, անկախ իշխանության անլեգիտիմությունից, բավարար չափով հոգևոր ներուժ ունեցող մտավորականությունն իր ուսերին պիտի կրի ու չընկճվի դիմադրության թվացյալ անհուսությունից։ Մյուս կողմից էլ` հայ հասարակության և իշխանության արդեն քրոնիկ դարձած անհամաձայնության իրողությունն է, որը գլխավոր պատճառներից մեկը հանդիսացավ երկրի սրընթաց գավառականացման։ Դարերի խորքից հայ ժողովրդի հոգում փայփայված անկախության երազը, դառնալով իրականություն, հանկարծակիորեն հակադարձվեց ու ստացավ ճիշտ հակառակ պատկերը։ Ազգային ազատագրական և հանուն Ղարաբաղի արդարության ինքնակամ զոհասեղանին բարձրացող, ազգային նվիրական արժեքներով հարուստ ու հպարտ, ցեղային բարոյականության ոգով լցված միացյալ ժողովրդի փոխարեն այսօր ունենք ապագայի տեսլականը կորցրած, հայրենի ակունքներից կտրված, ազգային մշակույթից ու արվեստից խորթացած, հոգեպես աղքատ ու գաղափարազուրկ հայաստանցի, ղարաբաղցի, սփյուռքահայ ու ջավախքցի որակումներով մասնատված ժողովուրդ։
Մինչդեռ մենք` հայերս, որպես ազգային հավիտենարժեք արարիչներ, մեր ազգային ոգու տարածքում կրում ենք մեր տեսակի առաքելության ճշմարիտ նպատակը։ Ազգային գիտակցության և ցեղային բարոյականության բացարձակ վիճակը միակ ճանապարհն է իրականացնելու նրա գործնական համակարգումը ֆիզիկական տարածքում։ Նոր քաղաքակրթության ու մշակութային փիլիսոփայության ակն ու ակունքը յուրովի կոդավորումներով առկա է ազգի էվոլյուցիոն ծրագրում։
Մենք ենք, որ ստեղծել ենք ու դեռ պիտի ստեղծենք Հայկական բարձրավանդակում հայոց վերածնության ծրագիրը։ Սակայն ոչ երբեք վերազգային կառավարիչները` իրենց «կայուն զարգացման հայեցակարգով»։
Մենք ենք հայոց կյանքի գիտության ակունքը, ցեղային հոգեկերտվածքի գանձարանն ու հոգևոր-բարոյական կենսունակության ավիշը։ Սակայն ոչ երբեք ազգի տականքն ու անհուսալիորեն նյութապաշտությամբ հիվանդ, բարոյական ախտերով հարստացած ու սեփական չափանիշների պատրանքների մեջ թաղված «եվրոպական ժողովուրդների ընտանիքը»։
Մենք ենք, որ մեր ազգի գոյության ճակատագրական պահին հավիտենականացրել ենք ու դեռ պիտի հավիտենականացնենք մեր անեղծ ոգին սեփական մահով հաստատելու հայրենիքի հավերժ ընթացքը։
Մենք ենք, որ ազգովին մեր ոգու Ագռավաքարի միջից դուրս ենք հանելու Փոքր Մհերին ու արդարություն ենք հաստատելու ողջ աշխարհի վրա։ Սակայն ոչ երբեք քաջնազարներն ու ցռանվերգոները։
Եվ վերջապես, մենք ենք, որ կրելու ենք բարոյականը` հաղթանակը, ոգու հաղթանակը աշխարհի, կյանքի ու ինքներս մեր նկատմամբ։
Արմենակ ՄՆՋՈՅԱՆ
ՀՅԴ-Դրո գործով մահվան դատապարտված
16 նոյեմբերի, 2010 թ.

Դիտվել է՝ 1541

Մեկնաբանություններ