18.05.2012|
05:56
Մտավորական կոչվածներ, բա մեղք չէ՞ ձեր ժողովուրդը, այդ ի՞նչ աստիճանի եք նրան քարեքար գցում ձեր տիեզերական ցնդաբանություններով, ինչո՞ւ չեք թողնում, որ այդ ժողովուրդը, բոլոր ժողովուրդների պես, իր խեղճության ու ցավերի հոգսը քաշի, ինչքա՞ն կարելի է նրա գլխին թափել սանձարձակ ու լկտի կեղծիքներ` չթողնելով, որ նա զարգացման, ինքն իրեն ճանաչելու բնական հուն մտնի: