ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«ԿՀԱՄԱՐԵՆՔ, ՈՐ ԲԱՐԻ ԳՈՐԾ ԵՆՔ ԱՐԵԼ»

«ԿՀԱՄԱՐԵՆՔ, ՈՐ ԲԱՐԻ ԳՈՐԾ ԵՆՔ ԱՐԵԼ»
07.06.2011 | 00:00

Երեկ հրապարակվեց «Բելլա և Սեդրակ Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի» գործով դատական որոշումը, համաձայն որի, հայցը բավարարվեց մասնակի։ «Ժամանակը» պարտավորվել է Քոչարյանների ընտանիքին վճարել 3 մլն դրամ և հերքում տպագրել։ Հիշեցնենք, որ, ըստ Քոչարյանների, օրաթերթը վիրավորել ու զրպարտել էր, արատավորել իրենց պատիվը, արժանապատվությունն ու գործարար բարի համբավը։ Քոչարյանների ընտանիքը 6 մլն դրամի փոխհատուցում էր պահանջել, որից 3-ը` դատական ծախսերի համար, ինչը դատարանը համարել է անհիմն։
Մեկնաբանելով դատարանի որոշումը, «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը «1in.am»-ին ասել է. «Ես հումորով եմ վերաբերվում դատարանի այսօրվա վճռին։ Միայն ասեմ, որ ՀՀ երկրորդ նախագահի տարբեր տարիների գործունեության վերաբերյալ անակնկալները չեն ուշանա։ Ռոբերտ Քոչարյանի ու նրա ընտանիքի առանձին անդամների գործունեությունը Հայաստանում և մեր երկրից դուրս մշտապես գտնվելու է իմ դիտակետում։ Իհարկե, վիճարկելու ենք այս կայացրած որոշումը Վերաքննիչ դատարանում, ուստի առայժմ վաղ է խոսել, թե ով ում որքան գումար պետք է վճարի։ Հասկանում եմ, որ Քոչարյանը մինչ օրս այնքան գթասիրտ ու տղամարդ չի գտնվել, որ իր ահռելի ունեցվածքից բաժին հանի մանկատներին, ուստի եթե դատական ողջ գործընթացի ավարտին, այնուամենայնիվ, պարզվի, որ մենք գումար պետք է վճարենք, և մեր վճարած գումարը, Քոչարյանի մամլո խոսնակի փոխանցմամբ, նվիրաբերվելու է հայ որբերին, կհամարենք, որ բարի գործ ենք արել»։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ


Դիտվել է՝ 1001

Մեկնաբանություններ