ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

ՄԻ ՕՐ ԿՊԱՅԹԻ «ԱԴՐԲԵՋԱՆ» ԱՐՀԵՍՏԱԾԻՆ ՓՈՒՉԻԿԸ

ՄԻ ՕՐ ԿՊԱՅԹԻ «ԱԴՐԲԵՋԱՆ» ԱՐՀԵՍՏԱԾԻՆ ՓՈՒՉԻԿԸ
15.04.2011 | 00:00

Թուրք իշխանավորները ոչ միայն հաճախ հայտարարում են Թուրքիա-Ադրբեջան «Մեկ ազգ, երկու պետություն» լինելու մասին, այլև նույնպիսի փութաջանությամբ ընդգծում են, որ «1918 թվականից ի վեր Թուրքիան եղել ու կլինի Ադրբեջանի կողքին»:
«Եղբայրասիրության» նման «ջերմ» դրսևորումներով թուրք ղեկավարները կամա, թե ակամա փաստում են պատմական երկու ճշմարտություն: Նախ, որ «Ադրբեջան» կոչվող պետությունը աշխարհի երեսին առաջին անգամ հայտնվել է 1918 թվականին: Եվ երկրորդ, այդ արհեստածին պետության ստեղծողը հենց Թուրքիան է, ուստի և, ստանձնելով մեծ եղբոր դերը, Թուրքիան շարունակում է կանգնած մնալ իր իսկ ստեղծած պետական միավորի թիկունքին:

ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՄԱՃԻԿԸ
Պատմությունը հուշում է, որ արհեստածին պետությունները ստեղծվում են հատուկ նպատակներով. լինելով ազգային, կրոնական ավանդույթներից զուրկ, դրանք հաջողությամբ կատարում են իրենց վերապահված քաղաքական խամաճիկի դերը` ծառայելով այս կամ այն հզոր պետության հեռահար նպատակներին:
Անցած դարասկզբին «Ադրբեջան» կոչված արհեստածին պետական միավորի ստեղծման նպատակը Օսմանյան Թուրքիայի տարածաշրջանային հեռահար ծրագրերի իրականացումն էր։
Սակայն այդ արհեստական պետության ստեղծումը ժամանակին գայթակղում է նաև Մեծ Բրիտանիային: Վերջինիս հաշվարկով այդ երկիրը կարող էր դառնալ տարածաշրջանում նաև բրիտանական քաղաքական հաշվարկների և տարածքային շահերի սպասարկուն: Ահա թե ինչու թուրքական բանակի նահանջից հետո այստեղ սկսում են իշխել բրիտանացիները, որոնք էլ դառնում են երկրի առաջին ֆինանսիստները: Ի դեպ, հենց բրիտանացիների օգնությամբ և թուրք սպաների աջակցությամբ ստեղծվում է ադրբեջանական բանակը, և սկսում իր արյունալի հարձակումները հայկական բնակավայրերի վրա:
«Ադրբեջան» կոչված արհեստածին միավորը սեփական քաղաքական շահերին ծառայեցնելու տեսանկյունից գայթակղիչ թվաց նաև բոլշևիկյան Ռուսաստանին: Խորհրդային Կենտրոնը քաղաքական առումով նպատակահարմար համարեց պահպանել «Ադրբեջան» անվանումը, քանզի Ռուսաստանը ևս, հանձին այս սինթետիկ միավորի, տեսավ այն քաղաքական խամաճիկին, որն անհրաժեշտության դեպքում կարող էր օգտագործվել հարևան Իրանի դեմ` որոշակի քաղաքական ու տարածքային հավակնություններ դրսևորելու համար: Մյուս կողմից, բոլշևիկներն Ադրբեջանը դիտեցին որպես հարևան թուրքալեզու ազգերի վրա իրենց ազդեցությունը տարածելու լավագույն գործիք:
Այսպիսով, «Ադրբեջան» կոչվող արհեստական պետությունը ստեղծվեց թուրքա-բրիտանա-բոլշևիկյան խարդավանքների արդյունքում` այդ տերությունների կողմից տարածաշրջանում սեփական ազդեցության գոտու ստեղծման նպատակներով:
«ԱԴՐԲԵՋԱՆ» ԿՈՉՎԵՑ ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ՄՏԱՀՂԱՑՄԱՄԲ
Արհեստածին պետության բնակչության հիմնական զանգվածը թաթարներ կոչվող քոչվոր ցեղն էր, որը միայն բոլշևիկյան իշխանության տարիներին անցավ նստակեցության: Հենց խորհրդային տարիներին սկիզբ առավ «ադրբեջանցի» ինքնանվանվող «ազգի» ձևավորման գործընթացը:
Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության հրահանգով գիտնականների մի ստվար խումբ լծվեց «ադրբեջանցի նոր ազգի» վերաձևման, նրա պատմության կերտման դժվարին գործին: Հետագայում հայր Ալիևի անմիջական վերահսկողությամբ էր տքնում ոչնչից պատմություն հորինող, հայտնի պատմագող Զիա Բունիաթովը։
Զուգահեռ ընթանում էր ուծացման քաղաքականություն, ադրբեջանականացվում էին ոչ միայն թուրքախոս ցեղերը, այլև մյուս ժողովուրդները` իրանախոս թաթերը, թալիշները, ինչպես նաև քրդերը, հյուսիսային շրջաններում բնակվող ավարները, լազերը և լեզգիները, քրիստոնյա ուդիների զգալի մասը: Վերջիններս բռնի կերպով դավանափոխ էին արվում:
«Ադրբեջան» պետություն ու քոչվորից էլ «ադրբեջանցի» ազգ էր «ձուլվում» հարևան բնիկ ժողովուրդների պատմության ու մշակույթի հաշվին: Ադրբեջանցի պատմագողերի գրոհն ուղղվեց դեպի հայկականն ու իրանականը:
Նորաստեղծ այդ պետական միավորմանը «Ադրբեջան» անունով կնքելը եղել է երիտթուրքերի մտահղացումը: Եվ դա ինքնանպատակ չէր: «Ադրբեջան» աշխարհագրական տերմինը վերցվեց Պարսկաստանի Ադրբեջան լայնածավալ գավառի անունից: Անվան ընտրության հեռահար նպատակն էր հետագայում արհեստածին այդ երկրին` Իրանի տարածքում գտնվող իրանական Ադրբեջանը միացնելը: Եվ այսօր Թուրքիան, Ադրբեջանի միջոցով, Իրանի նկատմամբ դրսևորում է տարածքային հավակնություններ. Բաքվի իշխանությունները մեծ եղբոր թելադրանքով հնչեցնում են Իրանական Ադրբեջանը ձեռք գցելու ակնարկներ: Խեղաթյուրելով պատմությունը` ադրբեջանական են հայտարարվում իրանական քաղաքները` Արդաբիլը, ՈՒրմիան, Մարաղան, իսկ Թավրիզը հռչակում իրենց «մեծ մայրաքաղաք»:
Այսպես, «Մեծ Ադրբեջան» հորջորջվող այդ թվացյալ պետության սահմանների մեջ ադրբեջանցի պատմագողերը ներառել են Իրանի 9 նահանգները, ՈՒրմիո լիճը, արևմուտքից` Հայաստանի գրեթե ողջ տարածքը, հյուսիս-արևմտյան կողմից` Վրաստանի արևելյան և հյուսիսից` Դաղստանի հարավային հատվածները:
Քոչվորն իր «ազգ դառնալու» ճանապարհին մոլագար արշավ սկսեց հազարամյակների պատմություն ունեցող հայ ժողովրդի մշակույթի, պատմության ու տարածքների վրա: Բոլշևիկների ձեռքով Ադրբեջանին անօրինաբար բռնակցված Հայոց Արցախում ու Նախիջևանում համատարած ոչնչացվում կամ ադրբեջանականացվում էր հայկական մշակույթը: Բարբարոսության վերջին դրվագը ադրբեջանցի զինվորների ձեռքով Ջուղայի խաչքարերի ոչնչացումն էր։
Իրենց «ծննդաբանությունը» մինչև դարերի խորքը հասցնող ադրբեջանցի-քոչվորներն այսօր իրենց իրավունք են վերապահում հայտարարելու, թե` «շումերների, մարերի ու Մեծ Հայքի պատմության ժառանգորդներն են»: Մինչ հայ գիտնականները զարմացնող մեծահոգությամբ լռում են, քոչվորը է՛լ ավելի է զարկ տալիս սեփական երևակայությանը: Այս առումով այսօր իր մրցակիցը չունի որդի Ալիևը:
Իլհամի հիվանդ երևակայությունն անցավ բոլոր սահմաններն ու… հայտարարեց, թե «Ներկայիս հայկական պետությունը կազմավորվել է պատմական ադրբեջանական հողերում: Երևանի խանությունը, Զանգեզուրը մեր պատմական հողերն են»: Դե, իհարկե, չմոռացավ Արցախի քրիստոնեական եկեղեցիները` Ամարասը, Գանձասարը, հռչակել ադրբեջանական, և որ իրենք աշխարհում առաջինն են ընդունել քրիստոնեությունը: Իրենց հերթին ադրբեջանցի պատմագողերը չեն հրաժարվում այն թեզից, թե իրենք իրանալեզու մարերի ուղիղ ժառանգներն են ու Իրանի պատմական Ատրպատականի օրինական տերը: Իսկական զավեշտ:
Ադրբեջանի կեղծարար պատմաբանները խճճվել են իրենց գործած պատմության սարդոստայնում ու մինչ օրս չեն կարողանում գոնե իրենց համար հստակեցնել` ադրբեջանցի ինքնանվանվող հանրությունն ի՞նչ ծագում ունի` թուրքակա՞ն է, իրանակա՞ն, աղվանակա՞ն, թե՞…
Կովկասում հայտնված այս քոչվոր տարրը, որին անցած դարասկզբի քաղաքական իրավիճակների թելադրանքով բաժին ընկավ «ազգ» դառնալու պարտադրանքը, մինչ օրս տառապում է ազգային ինքնագիտակցության թերարժեքությունից: Իսկ թերաժեքությունը, ինչպես արձանագրում են հոգեբանները, ծնում է ագրեսիվություն: Ահա թե ինչու հայի ստեղծածն ու արարածը զավթելուն զուգահեռ Ադրբեջանի իշխանությունները հակահայկականությունը վերածել են ազգային գաղափարախոսության ու զբաղված են հայերիս նկատմամբ ատելություն ու թշնամանք քարոզելով:
Այսօր էլ նույնպիսի մոլագարությամբ Ադրբեջանը շարունակում է մեր մշակութային ու պատմական արժեքների կողոպուտն ու սեփականումը, ու կշարունակի այնքան ժամանակ, քանի դեռ չի պայթել արհեստածին փուչիկը, աշխարհին ապացուցելով, որ քաղաքական շահերի նպատակով ստեղծված արհեստական պետությունների գոյությունը կարճատև է, քանզի ազգն ու պետությունը ձևավորվում են դարերի ընթացքում` բնական ու բնականոն գործոնների ազդեցությամբ, սեփական մշակույթով ու սովորույթներով:
Իսկ արհեստածին ազգ երբե՜ք չի լինում:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1103

Մեկնաբանություններ