Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Նոր մշակույթ տաքսի սպասարկման ոլորտում

Նոր մշակույթ տաքսի  սպասարկման ոլորտում
24.04.2012 | 00:00

Տեղեկատվական տեխնոլոգիաները ներթափանցել են տնտեսության և սպասարկման ամենատարբեր ոլորտներ։ Դրանք մեծացնում են աշխատանքի արդյունավետությունը, օգնում են խնայելու ժամանակ, գումար, ավտոմատացված համակարգերը նվազագույնի են հասցնում շփումը մարդկանց հետ, ավելի քաղաքակիրթ դարձնում սպասարկումը։

Հայաստանում առաջիկայում կսկսի գործել SeDiManager կոչվող դիսպետչերական ծրագիրը։ Ինչպես նշում է «Online-taxi» ծառայության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար ՀՐԱՅՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, այն տրանսպորտային փոխադրումների ոլորտում միջնորդ ծառայություն է և մեծ արդյունավետությամբ գործում է աշխարհի տարբեր երկրներում (Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Ռուսաստանի Դաշնություն, ՈՒկրաինա և այլն)։ Ծրագիրն ամբողջովին ավտոմատացված է։

Տաքսի ծառայությունից օգտվել ցանկացողները պատվերները կկատարեն online-taxi.am եռալեզու կայքի միջոցով։ Խոսքը ոչ միայն տաքսի ծառայության, այլև բեռնափոխադրումների, ավտոբուսների, միկրոավտոբուսների, շինարարական տեխնիկայի պատվերների մասին է։ Համագործակցություն է նախատեսված տաքսի ծառայությունների, անհատ ձեռներեց վարորդների հետ, որոնք կարող են գրանցվել online-taxi.am կայքում, իսկ ովքեր չեն կարող օգտվել համացանցից, զանգահարելով +37477105339 հեռախոսահամարով՝ կօգտվեն օպերատորի ծառայություններից։ Համակարգը, պատվիրատուից (կայքից) ընդունելով պատվերը, այն ավտոմատ կփոխանցի համապատասխան հիմնարկին կամ մոտակայքում գտնվող մեքենային, որն էլ կիրականացնի պատվերը։ Համակարգը թույլ կտա չմերժել ոչ մի պատվիրատուի։ Այժմ ընթանում են ծրագրի տեղայնացման, կայքի մշակման աշխատանքները։ Այն նախ կգործի Երևանում, այնուհետև՝ մարզերում։ Այս պահին կատարվում են հասցեների մուտքագրման աշխատանքները։

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաները սպասարկման ոլորտում քիչ կիրառում ունեն, այս հանգամանքն արդյոք ռիսկային չի՞ դարձնում նոր ծառայության գործարկումը։ Հրայր Խաչատրյանը համոզված է, որ այն մեծ կիրառում կգտնի մեզանում։ Մասնավորապես, միայն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այսօր գրանցված է մոտ 280 հազար օգտատեր, ինչը հույս է ներշնչում, որ համացանցից օգտվողների մեծ թիվ կա, և իրենց պոտենցիալ սպառողը հենց ինտերնետային հանրությունն է լինելու։ Բացի այդ, համակարգում գործում են տարբեր զեղչեր, պատվերներն ընդունվելու են նաև հեռախոսով։

«Online-taxiArmenia» կազմակերպության ղեկավարը վստահեցնում է, որ համակարգի գործարկումը չի բարձրացնի փոխադրումների սակագները։ Գործելու են Երևանում և մարզերում կիրառվող միջին գները (1 կմ-ը՝ 100 դրամ)։ Տաքսին պատվիրատուին կմոտենա առավելագույնը 10-15 րոպեի ընթացքում։

Առաջին քայլը լինելու է մարդատար տաքսի ծառայությունների տրամադրումը, հետագայում կընդլայնվի աշխատանքի ոլորտը։ Առաջին հերթին աշխատելու են անհատ ձեռներեց տաքսու վարորդների հետ, նախնական շրջանում գործելու է 350-400 մեքենա։ Արդեն իսկ պայմանավորվածություն կա 40 անհատ ձեռներեցների հետ։ Յուրաքանչյուր ոք կարող է գրանցվել համակարգում։

Հրայր Խաչատրյանն ընդգծում է, որ այս ծրագիրը լրիվ նոր մշակույթ է մտցնում սպասարկման ոլորտ։ Պատվիրատուն այլևս գործ չի ունենա դիսպետչերների հետ, ում հետ շփումը, խոստովանենք, շատ հաճախ այնքան էլ հաճելի չէ։

Համակարգը պատվիրատուին հնարավորություն է տալիս նաև գնահատելու ծառայության արդյունավետությունը։ Յուրաքանչյուր պատվերից հետո քաղաքացին կարող է գնահատել վարորդի աշխատանքը 10-բալանոց սանդղակով։ Վատ գնահատականի դեպքում վարորդը երկու շաբաթ զրկվում է պատվերներից և այլևս չի առաջարկվում նույն քաղաքացուն։

Պատվիրատուները և բոլոր այն մարդիկ, ովքեր կցանկանան համագործակցել «Online-taxiArmenia»-ի հետ, կարող են գրանցվել online-taxi.am կայքում:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1445

Մեկնաբանություններ