Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱԾՎԵԼ ԹՈՒՐՔ ԲԱՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԻ

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱԾՎԵԼ ԹՈՒՐՔ ԲԱՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԻ
17.01.2012 | 00:00

Թբիլիսիի հայերի միությունը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, որով կոչ է անում վերջնական կորստից փրկել հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանը:
Վրաստանի մայրաքաղաքում գտնվող Թումանյանի տունը դեռևս 1930-ականներին գրողի ժառանգները նվիրել էին քաղաքին` այնտեղ հիմնելով հայ մեծ դասականի անունը կրող գրադարան: 1990-ականներին Թբիլիսիի քաղաքապետարանը, ինչ-ինչ գործարքի արդյունքում, վրացի գործարարի է վաճառել Թումանյանի գրադարանի տարածքը, որը կազմում է գրողի տան մի մասը: Իսկ այժմ պատմական շինության գնորդի դերում հանդես է գալիս «ՋեոԹուրան» թուրք-վրացական համատեղ ընկերությունը, որը պատրաստվում է ձեռք բերել ողջ բնակարանը և Թումանյանի տունը վերածել թուրք բանվորների հանրակացարանի:
Բանաստեղծի ծոռնուհի Ալինա Թումանյանը բնակվում է շենքի երկրորդ հարկաբաժնում: Ընկերության ղեկավարության առաջարկը` ձեռք բերել նաև այդ տարածքը, մերժվել է:
Թբիլիսիի հայերի միությունն ահազանգում է, որ եթե անմիջապես չձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր, ապա մեկընդմիշտ կկորցնենք հայ մշակույթի պատմությունը մարմնավորող ևս մեկ հուշարձան:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1229

Մեկնաբանություններ