ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Խամաճիկների թատրոնի լեգենդները (հայոց հարցեր)

Խամաճիկների  թատրոնի լեգենդները (հայոց հարցեր)
13.04.2012 | 00:00

«Ամեն ինչ խառնվել է իրար, երրորդ դասարանի կրթությամբ որևէ դուրսպրծուկ մեկ ավտոմատով ու չորս դանակով կարող է ազգի ճակատագրի հետ կատակ անել։

Հրեշավոր կասկածն ու անհանդուրժողականությունը սրտներումս` վաղը ո՞նց ենք մեկմեկու թիկունք ապահովելու: Միասնությունից խոսելով հոգնեցինք, Նժդեհ ցիտելով հոգնեցինք, ու բան դուրս չեկավ։ Հապաղելու իրավունք չունենք: Շտապենք, քանի դեռ մութ ուժերը մեզ իրար դեմ չեն հանել, քանի դեռ ժողովուրդը, այնուամենայնիվ, հավատում է մեզ»:

Վազգեն ՍԱՐԳՍՅԱՆ

ԼԵԳԵՆԴ ԱՌԱՋԻՆ

(դուրսպրծուկների կատակներից)

Մեկ ավտոմատ ու չորս դանակ: Երկու ձեռքի եռամատ կոմբինացիա և ութ դագանակ: Դուրսպրծուկները դուրս պրծան նորանկախության արծաթյա սափորից: Եվ ծիածան կապեց երկնակամարում` կարմիր, կապույտ ու ցորնագույն: Եվ երկիրը փորձությունը տանել չզորեց, դուրսպրծուկները բազմաքանակ-բազմադեմ էին, նրանց դագանակներն օժտված էին դիվային շանթահարմամբ: Եղել է, չի եղել, դժվար է ասել: Հավանաբար եղել է: Զի փոխվել են ծիածանի գույները, դարձել գորշ, անհաղորդ, դեղնաժանգ ու լպրծուն: Դուրսպրծուկներինը գլաքարե նրբանցքն էր, ասֆալտապատ մայրուղին, կոկ-հարդարուն փողոցն ու պինդ տափանած սայլուղին:

Մերը` երկրի լպրծուն-դյուրաթեք մայթերը:

Մերը` ամենափրկիչ նավթ-բենզինի հերթերը:

Մերը` կատվակերի հյուրընկալ պահածոն:

Մերը` նախարարը հանածո-բրածո-մարդածո և մենք հաղթական, բայց և այնպես` փոքր ածու:

Եվ յուրաքանչյուր նախընտրական ժաժքից առաջ քթիդ մեջ ակամա տափկնոցի է խաղում անմիս տոլմայի հիշողությունը: Փորձելով հասնել ու բռնել, բռնել ու խեղանդամել դուրսպրծուկների ուրվականները:

Դուրսպրծուկների ուրվականները: Կարծես դուրս թռած Մարքսի «Կապիտալից»: Սակայն կրթված-հասակ առած Սև շուկայի շփոթում:

Եվ գնացինք ի փորձություն, ու մինչ երկրի մոլիբդենը փոխանակվում էր արևմտյան փափկամազ գամփռների համար նախատեսված ուտեստով, և քանի դեռ կառավարական տանը խորքային շփոթմունքն էին փորձում շանթահարել, դուրսպրծուկները դարձան օրվա ջրբաշխն ու ժամանակի կապալառուն:

Եվ ի՜նչ փույթ, թե անփորձությունից շփոթել և փորձել էին ըմբռնել ցուլ-եզ հավերժական հակամարտության խորհուրդը: ՈՒ հայտնաբերել էին ԷԳ ԿՈՎԻՆ: Եվ հայտնագործել, որ հանրապետության գոյամարտը հնարավոր է շահել միայն և միայն բաց դարպասների քաղաքականությամբ: Բացում ենք հյուսիսի դարպասը, թքած, թե մազութի կեսն ու կեսից ավելին անհետանում է անհայտ ուղղությամբ: Թքած, քանզի գոյամարտի գոտեպինդ զավակն էր հրապարակ իջնում, կայանում-կայունանում դուրսպրծուկը: Նաև դարպասն ենք բացում հարավային և ներկրում օսմանլվա դաբաղած դոշաբ և խարկված ձեթ: Եվ արևմտյան դարպասից վարկեր են հոսում, ու ալիմենտային շոշափուկները շուլալվում մեր յոթ գալիք սերունդների պորտալարերին:

Այսպիսով, մեկ-երկու նորանկախական սերունդ կոփվեց` նյութապես, բարոյապես, հոգեպես: Ինչպես կոփվում են անտերության մատնված գազանանոցի անմռունչ բնակիչները, երբ տնօրենը ծածկամիտ վատնող է, անասնաբույժը` անփույթ թալանչի։

Եվ եթե կատվակերից պրկվել են աղիներդ ու դյուրությամբ են մարսում ժամկետանց դեղորայք, նրբերշիկ ու յոգուրտ, մի՞թե ժամանակը չէ սևշուկայական վարժանքները ավարտված համարելու:

Սկսվեց դուրսպրծուկի դարաշրջանը:

Հավատացեք, մեր նորանկախական աղիների ու փայծաղի միակ կլանած անժամկետ տեսականին, երեկ և այսօր, նախընտրական կարգախոսներն են:

Եվ կենացները մեր կենաց և մահու` քաղցրաբարո շաքարակալեցին։ ՈՒ թքա՛ծ, թե Սպիտակի շաքարի գործարանը շփոթահար շորշոփի մեջ է:

Շփոթահար է, քանզի ակամա խախտեց կանոնակարգը, ապավինեց սեփական բազկին ու բազուկին:

Մի՞թե դեռ էն գլխից ¥երբ Մանուկը փչեց շեփորը) բանը կանոնակարգված չէր. բացում ենք դարպասները` հյուսիսում և հարավում, արևելքում ու արևմուտքում: Եվ գոցում ենք գործարան և կոմբինատ, հէկ ու ջէկ:

Եվ ինչո՞ւ պիտի հայրենական շաքարի շաքարակալմամբ ազգափրկիչ դարպասներից մեկը գոցենք: Սա, կներեք, ի՞նչ շակալային շաքարաքլորություն է:


Մեկ ավտոմատ և չորս դանակ: Երկու ձեռքի եռամատ կոմբինացիա և չորս դագանակ:

Այս ամենը` դարի խնդիր, դավի փնչոց, ցավի հղիացում:

Սակայն չէ՞ որ ձվի մանկահասակ գողը հասունանում, ձիավորին վայր է նետում պարսատիկով:

Ձվեր, ձիեր, ձրիակերներ լի ու բոլ: Դե արի, դուրսպրծուկ, և փակիր այդքան քաղցած բերան: Գուցե Իլյիչի պես նախապես քարշ տանք մի զույգ գերա՞ն` հանրային աչքի փշի համար:

ԽՈՍՏՈՎԱՆԱՆՔ (հույժ գաղտնի փաստաթուղթ)

«Էս անտեր Սևանն ընչից ա՞ չբեր կնգա պես նամռոտել: Լավ չէ՞ր հերու չէ մեկել տարին. ձուկը հասցրինք Բաքու, Թիֆլիս, Աղդամ ու Քութայիս: Դարը փոխվավ, ախպերությո՛ւն, դա՜րը: Հազար ասինք` թողեք էդ անտեր սիգը վերարտադրվի: Մեր փորձը հե՞չ պետք չեկավ ձեզի, էս քսան տարի ա մենք ո՞նց ենք վերարտադրվում: ՈՒրեմն Սևանը պետք էր քիչումիչ քաղաքականացնել: Հիմի հասանք Վանին, համն ու հոտը ընդեղ ա, աշխարհում Վանա տառեխի պահանջարկը հսկայական ա: Բայց խնդիր կա: Սահմանները: ՈՒ քանի որ դրանք փակ են, ոնց որ մեր պատգամավոր ախպեր Կազյոլի բերանը նիստերի ժամանակ, մնում ա մի բան` դաշինք կնքել քրդերի հետ: Վարձակալել Վանա լիճը: Սևանի ավելցուկ ռակն ու կարասն էլ լցնել էդ լիճը: Թուրքերը համաձայն են: Մենակ մի դուռակ պայման են դրել: Թե պարտադիր պտի մասնակցենք իրանց նամազին: Է, ինչ կլինի՞, որ»:

Սա գլխավոր դուրսպրծուկներից մեկի բաժակաճառն է` հնչած ՀՀ անկախության քսանամյակին: Սևան, «Հարսնաքար» համալիր, 21-րդ դար:

ԼԵԳԵՆԴ ԵՐԿՐՈՐԴ (տեսիլքների տրտունջը. երազախաբկանք)

Այո՜, այո, կասկածն է պտղակալել մեր հայրենականչ սրտերում և անհանդուրժողականությունը մոլախոտի ջունգլիների է վերածում պետական տան մեր տեսլականները։ Եվ տեսիլքներ են ամենուր։

Ասենք ու չխնայենք, երկրորդենք և ձանձրույթ չապրենք։

Տեսիլքներն արժանի են դրան, զի երազախաբության ծնունդ են, վաղանցիկ սիրահարվածության պտուղ, խումհարաթողության արգասիք։ Այո՜, խոսեցինք միասնությունից, խորհեցինք Էրգրի շուրջ, կարոտից կրակվեցինք ու քուն մտանք Մշո դաշտի կանաչածփանք երազներով, և չկար արթնանալու ո՛չ ցանկություն, ո՛չ էլ կամք։ Նեմրութից պարզ երևում էր ծովամշուշում ցոլարձակող բրաբիոն ծաղիկը։

Եվ Սասնա Մեծ Ծուռը Կարնո ու Անիի բրոնզաձույլ դարպասներն է փնտրում։ Խնդիր ունի պարզելու. իր շահած-պահած Էրգիրն այդ ո՞ւր է և ո՞վ է, որ շաքարը տվել է շան բերան, և շունը ծիրանին է առել շնոտ ուսերին ու կարմրաշեկ հորթի կաշվից տրեխներ է հագել։

Եվ ճագարները շնացան ու հոշոտեցին առնետաց դասը։ Եվ ճագարները ճառագեցին ու դաշն կազմեցին շնաբարո շների հետ, որ կարմրաշեկ հորթի կաշվից տրեխներ են հագել։ Եվ ճագարները կամք են և ոգի։ Միայն թե ժամանակին կերը հասցրու, ասենք` կաղամբ, գազար, ճակնդեղ և երբեք մի արգելափակիր նրանց բեղմնավորվելու և պտուղ տալու։ Եվ ժողովուրդը, այսուհանդերձ, հավատում է նրանց։ Զի չհավատա, ի՞նչ անի։ Զի նրան տրվել է բարձրագույն ազատության բանալին։ Անվերադարձ ու անշահախնդիր։ Կուզե՞ս, անցիր սահմանն ու Իսթամբուլի բաղնիքներում թիմարիր դարավոր ոսոխի չեչոտ մարմինը, սրանով վրեժդ առ ու նաև ստակ վաստակիր, հալա՜լ-զուլա՜լ։

Կուզե՞ս, արևամուտդ «դիմակայիր» քաղաքապետարանին մերձ զբոսայգում, ուր որոշյալ ժամերին ի մի են գալիս հանրության ամենախնամված և արտոնյալ խավի ներկայացուցիչները` միասեռականներն ու այլ սեռամոլոր գարշանքը։ Արտոնյալ օրենսդրությամբ։ Կուզե՞ս, կամեցիր և ցանկացիր, ինչ սիրտդ է թելադրում։ Կարմրաշեկ հորթի կաշվից տրեխներ հագած շներն ու երկնագույն յափնջին ուսած ճագարները քեզ ազատություն են շնորհել։

ՃԱԳԱՐԱՄԿԱՆ ԽԱՂԱԴՐՈՒՅՔԸ (դուրսպրծուկների օրորոցայինը)

Մոխրափառ Ճ-ի դասը և խունտան։ Գործում են տողատակերում։ Այնինչ ազգափրկիչ տողանների առաջին տողում են։ Եվ Մոխրափառը, ինչպես ճարտար ելուզակ և հմուտ հոգեբան, ճարտարաբար հոգեհան արեց հավատավոր ու ոգեշունչ մի ողջ ժողովրդի։ Էրգրի հոգեզավակներին, երկրի բնակիչներին, հանրապետության քաղաքացիներին։

Այս հոգեգար ընթացքը յուր ճարտարությունն ունի։ Անցա՞ն կատվակերների ժամանակները։ Անշուշտ։ Անցյա՞լ են ցուրտն ու մութը, անվերապահորեն։ Այսպիսով ազատության շնորհներն ու անկախության բարիքները բացիլակիր բորբոքումներ կարող են առաջացնել։ ՈՒ դրա համար թրմում ենք հանրության ոգին ու միտքը, ողն ու կողը։ Դանդա՜ղ, հուշի՜կ, հավատո՜վ։

Նաև` օրինապահության սահմաններում։ Խստագույնս։ Այս պարագայում թուրմի ազդեցությունը բացառիկ նպատակամետ է։ Բայց մի՞թե դուք չեք տեսել կրկեսային առյուծ, և մի՞թե գազանների արքան օղակն է հաղթահարում կամ կես ոտնաչափ հարթակի վրա ծամածռվում հանուն գազան վարժեցնողի հանդեպ տածած խելագար սիրո։ Ամենևին։ Նրան ակնթարթ առաջ է անհրաժեշտ գլուխն ազատել այս դիվային խրախճանքից, երբ առյուծին կատվի դեր են «շնորհել»։ Փափկամազի՜կ կատվիկի։

Վրեժ

ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1249

Մեկնաբանություններ