ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՍԱՌԵՑՆԵԼՈՒ ԱՅԼ ԲԱՆ ՉԻ ՄՆԱՑԵԼ

ՍԱՌԵՑՆԵԼՈՒ ԱՅԼ ԲԱՆ ՉԻ ՄՆԱՑԵԼ
05.10.2010 | 00:00

Ցմահ դատապարտյալների իրավունքների և ազատությունների դեմ ստեղծված արգելքները, ինչպես նաև վերջին շրջանում դատապարտյալների հանդեպ կիրառվող ֆաբիոսական (Ֆաբիոս-Մաքսիմոս`-մ.թ.ա. 3-րդ դարի հռոմեացի զորավար. խուսափելով բաց ճակատամարտերից` կիրառել է հակառակորդի բանակն աստիճանաբար մաշելու, հյուծելու մարտավարությունը) ձեռագիրն ստիպեց ինձ հանդես գալու այս հայտարարությամբ։
Քանի որ ՀՀ նախագահի հրամանագրերը, կարգադրություններն ու հրահանգները բեկանվում և անվավեր են ճանաչվում արդարադատության նախարարության ֆունկցիոներների, կառավարության որոշ ներկայացուցիչների կողմից, և «ճոխություն ու հաբրգածություն» է համարվում դատապարտյալի խցում համակարգչի կամ կապրոնե աթոռի առկայությունը`
ՊԱՐՏԱՎՈՐՎՈՒՄ ԵՄ
ա.
խցում ունեցած կապրոնե աթոռը հանձնել կառավարությանը, հիշեցնելով, որ ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարության կողմից ժամանակին ինձ առաջարկված իշխանական աթոռներից հրաժարվելով, մեծ ցավ չէ ինձ համար այս անգամ էլ հրաժարվել «ճոխություն» համարվող բանտային կապրոնե էժանագին աթոռակից,
բ. «հաբրգածության» ապացույց համարվող համակարգիչը հանձնել կառավարությանը, մի շարք «գեդոնիկ» դեմքերի կրկին հիշեցնելով, որ «հաբրգածությունը» համակարգչի պրոցեսորի մեջ չէ,
գ. հրաժարվել քաղաքացիական հագուստ կրելուց և ընդունել կառավարության պարտադրած «հատուկ համազգեստը», քանզի հատուկ համազգեստը չի դիպչում իմ արժանապատվությանը (տասը տարի արժանապատվորեն հատուկ համազգեստ եմ կրել արցախյան խրամատներում` ապահովելով նաև կառավարության անդամների ու նրանց ընտանիքների ֆիզիկական գոյությունն ու արժանապատվությունը, և այսօր նույնպես պատրաստ եմ արժանապատվորեն կրելու թեկուզ բանտային հատուկ համազգեստ, թեև դա արդեն իմ արժանապատվության հարցը չէ),
դ. հրաժարվել հեռուստացույց ունենալու իրավունքից և հիպոդիթնիկական հաղորդումներից, քանզի ցեղային հպարտությունն այլևս դատապարտված է, և դրա ցանկացած դրսևորում ապօրինի գործողություն է համարվում (կեղծ հայրենասիրական հաղորդաշարերը խարխլել են ազգային ինքնագիտակցությունը, իրական հայրենասիրությունը բանտված է, այն արծարծվում է միայն պատերազմի վտանգի դեպքում),
ե. հրաժարվել սառնարան ունենալու իրավունքից, քանի որ ՀՀ կառավարության թիվ 1543-Ն որոշումից հետո, բացի իմ կուսակցական անդամակցությունը սառեցնելուց, սառեցնելու այլ բան չի մնացել։
Արմենակ ՄՆՋՈՅԱՆ
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ ՊԱՉ-ի դատապարտյալ։

Դիտվել է՝ 1330

Մեկնաբանություններ