ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Փաշինյանի «քաոսը»

Փաշինյանի «քաոսը»
17.06.2024 | 10:46

Շվեյցարիայում ՈՒկրաինայի հարցով խաղաղության գագաթնաժողովի արդյունքներով հռչակագիր է ընդունվել, որը հիմնականում աջակցություն է ուկրաինական նարատիվներին։

Այս համաժողովը, մեծ հաշվով, հենց այդ նպատակով էլ հրավիրվել էր՝ ցույց տալ միջազգային աջակցություն ՈՒկրաինային և ընդգծել Ռուսաստանի միջազգային մեկուսացումը:

Իհարկե, քաղաքական Արևմուտքն իր մտադրությունների մեջ հաջողել է մասամբ (գլոբալ հարավը մեծ հաշվով չի մասնակցում Ռուսաստանի մեկուսացման արևմտյան ջանքերին):

Բայց ինձ համար ուշագրավ է այլ հանգամանք:

Հայաստանը՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի դեմքով, համաժողովին մասնակցել է, բայց հռչակագիրը չի ստորագրել՝ Հնդկաստանի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Թաիլանդի, Ինդոնեզիաի և այլոց հետ միասին:

Իհարկե, խնդիրն ավելի սկզբունքային է ու դրա մասին առիթ ունեցել եմ գրելու, թե Հայաստանն ընդհանրապես ի՞նչ շահեր էր հետապնդում այս համաժողովում, ինչու՞ է դիրքավորվորվում հակամարտության կողմերից մեկի ճամբարում:

Սակայն նույնիսկ այս հարցում գործող իշխանությունները հետևողական չեն:

Մի կողմից, մասնակցում են ՈՒկրաինային զորակցող միջոցառման՝ անիմաստ լարում առաջացնելով Ռուսաստանի հետ հարաբերություններում, մյուս կողմից՝ չեն ստորագրում համաժողովի հռչակագիրը:

Առաջին հայացքից պարադոքսալ այս վարքագիծը բացատրություն ունի. հակառուսականությունը Փաշինյանին, առաջին հերթին, պետք է երկրի ներսում. հասարակության շրջանում օբյեկտիվորեն առկա հակառուսական տրամադրությունները շահագործելու միջոցով նա փորձում է կոնսոլիդացնել իր էլեկտորալ միջուկը, «ինքիշխանականության» կեղծ օրակարգը հակադրել ընդդիմության խոսույթին:

Սա այն դեպքն է, երբ արտաքին քաղաքականությունը, անվտանգությունը զոհաբերում ես իշխանության մերկանտիլ շահերին, միևնույն ժամանակ՝ արտաքին քաղաքականությունը դարձնում ես քաոտիկ ու անբովանդակ, ինչի հետևանքով բոլոր միջազգային գործընկերների մոտ ձեռք ես բերում անհուսալի գործընկերոջ համբավ:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2723

Մեկնաբանություններ