ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ակամայից մասնակից են դարձել քոչվորների ծավալապաշտական գործի վկայությանը

Ակամայից մասնակից են դարձել քոչվորների ծավալապաշտական գործի վկայությանը
12.05.2024 | 15:12

Մինչև 2020-ը ես շատ մեծ դժվարությամբ էի մարդկանց ընկալմանը հասցնում, որ Քելբաջար չի, այլ Քարվաճառ է, որ Ղարաբաղ չի , այլ Արցախ է, որ Լաչին չի, այլ Քաշաթաղ է և այլն։

Ոմանց թվում էր, թե ես, իրենց ասած, կուլտուրական եմ խոսում, իսկ իրենք՝ խոսակցական, ոմանք էլ վկայակոչում էին Արցախի սահմանադրությունը՝ Լեռնային Ղարաբաղով:

Հիմա այդ մարդիկ էլ չեն ասում՝ Ղարաբաղ, միայն՝ Արցախ, էլ չեն ասում՝ Քելբաջար, միայն՝ Քարվաճառ և այլն։

Բաքվի բռնապետը կարողացավ ազդել մեր լեզվամտածողության վրա, գոնե այս առումով դրական տեղաշարժ եմ նկատում։ Իրական վտանգը տեսնելով, մեր տեղանունները իրենց լեզվով հորջորջելը մեզ վրա հակառակ էֆեկտն է թողնում, ավելի ենք կպնում հայկական տարբերակին։

Եթե նախկինում համատարած ասում էին՝ Բասարգեչար, հիմա արդնե այդ հորջորջումը չեն օգտագործում և ասում են՝ Վարդենիս։ Չգիտես ինչու, շատերին թվում էր, որ եթե ասում են՝ Բասարգեչար, ժողովրդական լեզվով են ասում, իսկ Վարդենիս միայն կուլտուրական մարդիկ պիտի ասեն, կամ տելեվիզորով խոսող մարդիկ։

Մեր հայկական բնակավայրերին քոչվորները տվել են իրենց լեզվին ավելի հարմար անվանումներ, քանի որ չեն կարողացել արտաբերել մեր մայրենիի հնչյունները։ Դա չի նշանակում, որ մենք էլ պետք է հետևենք իրենց օրինակին։ Մեր պապերը սխալ են արել, շատ մեծ սխալ, ես մեղադրում եմ նրանց այսօր, որքան էլ խոնարհվեմ իրենց առջև, միևնույն է, մեղադրում եմ, որ այդ տեղանունները ընդունել են իրենց առօրյա խոսակցականում և ակամայից մասնակից դարձել քոչվորների ծավալապաշտական գործի վկայությանը։

Հիմա այլ բան եմ տեսնում ու նկատում, որ սկսել են հին հայկական անվանումները բերել իրենց բառապաշար։ Բայց միևնույն է, կոչ եմ անում հատկապես մեր գյուղաբնակներին, որ չօգտագործեն քոչվոր, թափառական, ջարդարար ցեղերի տված անվանումները․․․

Ինչպես չկարողացան արտաբերել Կոստանդնուպոլիս և քաղաքն անվանեցին Ստամբուլ:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1718

Մեկնաբանություններ