ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Միգրացիա. պայքար կենսական ռեսուրսների համար

Միգրացիա. պայքար կենսական ռեսուրսների համար
10.05.2024 | 06:19

Սովորաբար մարդիկ ապրելու նպատակով տեղափոխվում են մի տեղից մի այլ տեղ՝ կյանքի ավելի լավ պայմաններ գտնելու նկատառումներով։

Բացի դրանից, աշխարհի ամեն մի տարածաշրջան, մարդկային կյանք ապահովելու իմաստով, ունի սահմանափակ հնարավորություններ, և որևէ կոնկրետ տարածքում մարդկանց թվի մեծանալուն զուգընթաց պայքարը կենսական ռեսուրսների համար ստիպում է մարդկանց մի մասին լքել տարածքը՝ կյանքի ավելի լավ պայմաններ գտնելու համար։
Այդ նույնը մարդկանց նախնիների հետ տեղի է ունեցել Աֆրիկայում, որտեղ ինչ-ինչ պատճառներով մուտացիաների առատությունը սկիզբ է դրել տարբեր ինտելեկտուալ հնարավորություններով մարդկային նոր տեսակների առաջացմանը։
Վերջիններս, ձեռք բերած ինտելեկտուալ հատկությունների պատճառով, սկսել են ավելի արագ բազմանալ, քանի որ արդեն ի վիճակի էին ավելի խելացի ձևերով ու միջոցներով ապահովել իրենց կյանքի անվտանգությունն ու սնունդը։
Այս հանգամանքը բերեց նրան, որ կենսական բնույթի տեղական ռեսուրսները սկսեցին չբավարարել ավելի ու ավելի արագ բազմացող բնակչությանը, որն էլ սրեց պայքարը կյանքի համար։
Արդյունքում, ինչպես նման դեպքերում է լինում, պայքարում ավելի թույլերի ու պարտվողների շարքերում եղած ակտիվ մասը ստիպված սկսում է մոտակայքում փնտրել տեղեր, որտեղ կարելի է կյանքը շարունակել։
Կյանքի ավելի լավ կամ տանելի տեղերի նման փնտրտուքը սկսվում է հնարավոր բոլոր ուղղություններով, բայց մարդկանց միգրացիան տեղի է ունենում կյանքի լավագույն պայմանների գրադիենտով, որը Աֆրիկայի դեպքում դեպի հյուսիս տանող ուղղությունն էր և հետո էլ, Նեղոսի հոսանքով դեպի ավելի հյուսիս, որտեղ կային կյանքի համար շատ ավելի լավ պայմաններ։
Բայց ինչքան էլ լավ լինեին կյանքի պայմանները Նեղոսի հովտում, տեղում արագ բազմանալու, հարավից շարունակվող միգրացիոն ճնշման ու առկա պարզունակ տեխնոլոգիաների պատճառով, դրանք պետք է համեմատաբար արագ սպառվեին։
Դա պետք է ստիպեր, որ նոր միգրացիոն հոսքերը Միջերկրական ծովի ափերով գնային Աֆրիկայի հյուսիսով դեպի արևմուտք և դեպի հյուսիս՝ ծովի ափով ու Լիբանանյան լեռներով դեպի ավելի հյուսիս ու արևելք՝ դեպի հյուսիսային Միջագետք և Հայկական լեռնաշխարհ, այնուհետև էլ, բերրի աղեղով, դեպի Զագրոսի լեռնահովիտները։
Լիբանանյան լեռները, Հյուսիսային Միջագետքը, Հայկական լեռնաշխարհը, Զագրոսի լեռները և Փոքր Ասիա թերակղզին այն գումարային ընդարձակ տարածքն էր իր կենսական ռեսուրսների հետ միասին, որտեղ Աֆրիկայից եկող և ինտելեկտի տարբեր աստիճաններով մարդկային հոսքը պետք է միգրացիոն երկար ճանապարհը հաղթահարելուց հետո երկարատև դադար առներ, բազմանար, ճյուղավորվեր տարբեր իմաստներով, ներառյալ՝ լեզվականը, իր հնդևրոպական, սեմիտական և այլ ենթաճյուղերով՝ մինչև տեղական ռեսուրսները սպառելը և ստիպված ցրվելը դեպի արևմուտք, արևելք, հարավ և հյուսիս։
Նույնիսկ, եթե միայն հաշվի առնենք Նոր Գեղիի մոտ Հրազդանի ձորում արված և ամբողջ աշխարհում հայտնի հնագիտական հայտնագործությունը նախամարդու 300000+ տարիք ունեցող գործիքների ոլորտում ու 10000+ տարիք ունեցող Պորտասար կամ Gobekli Tepe ունիկալ հնավայրի փաստը, ապա ակնհայտ է մեր տարածաշրջանի հիրավի կարևորագույն դերը մարդկության պատմության մեջ, որտեղ կան բազմաթիվ չուսումնասիրված սկզբունքային բնույթի պրոբլեմներ ու խնդիրներ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3052

Մեկնաբանություններ