ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Անցում հին աշխարհակարգից նոր աշխարհակարգի

Անցում հին աշխարհակարգից նոր աշխարհակարգի
07.04.2024 | 07:50

Պատահական չէ մարդկության պատմությանն ուղեկցող այն հանգամանքը, որ քաղաքակրթական մի պարադիգմից դեպի հաջորդ պարադիգմն անցում կատարելիս, վերջինիս ամենից հավանական կրողը նախորդի այն հարևանը կամ հարևաններն են լինում, որոնք ռեսուրսային և կազմակերպական իմաստներով ունեն համապատասխան պոտենցիալներ ու զարգանալու հնարավորություններ։

Այսինքն, նման տեսակի պարադիգմային անցումներ կատարելու ժամանակ սպառվող հնարավորություններով քաղաքակրթական մի որակը իր տեղը աստիճանաբար զիջում է բացվող հնարավորությունների ու պոտենցիալների տեր նոր քաղաքակրթական որակին։
Բայց դրան նախորդում են պրոցեսներ, առանց որոնց նման քաղաքակրթական տեսակի պարադիգմային անցումները հնարավոր չէին լինի։
Մարդկային քաղաքակրթության զարգացումը ռեսուրսների համար մղվող պայքարի և նոր գիտելիքների ու տեխնոլոգիաների տիրանալու պատմություն է, լինեն այդ գիտելիքներն ու տեխնոլոգիաները սեփական հայտնագործության կամ էլ ուրիշներից դրանք ստանալու արդյունք։
Քաղաքակրթական լուրջ և մրցունակ հզորության կրող ամեն մեկը ձգտում է հնարավորինս տիրանալ նաև մոտ ու հեռու հարևանների հարստություններին, ռեսուրսներին, նրանց գիտելիքներին ու տեխնոլոգիաներին։
Մարդկության պատմությունը հենց նման պայքարի պատմություն է, ոչ թե դասակարգային պայքարի, այսինքն, հարուստների ու աղքատների միջև պայքարի պատմություն, ինչպես պնդում է մարքսիզմը։
Բոլոր դեպքերում, որևէ հզոր մեկը, ասենք, Հռոմը, Պարսկաստանի հետ իր յոթ դար տևած մրցակցային պայքարում, այսինքն, մինչև արաբների կողմից վերջինիս գրավումը, մշտապես վարել է նվաճողական քաղաքականություն իր պակաս զարգացած հարևանների նկատմամբ՝ նրանց ռեսուրսներին տիրանալու համար։
Նման բնույթի ամեն մի նվաճողական քաղաքականություն ուղեկցվում է մի շարք այլ պրոցեսներով, որոնք իվերջո դառնում են ճակատագրական հենց իր՝ հզոր նվաճողի համար։
Դա, առաջին հերթին, քաղաքակրթական արժեքների հոսքն է դեպի հզորի կողմից նվաճվող և շահագործվող հարևանները, ներառյալ կազմակերպական, գիտական և տեխնոլոգիական բնույթի կրիտիկական ինֆորմացիան։
Մյուս կարևոր պրոցեսը ավելի ու ավելի բարեկեցիկ կյանքով ապրողների պասիոնարության և քաղաքակրթական հզորության անկումն է։
Հզորի կողմից թույլերի ռեսուրսներին տիրելու դեպքերի մեծամասնության համար աշխատում է մի ալգորիթմ, որը պարզապես հանգում է հակաժողովրդական քաղաքականություն վարող տեղական իշխանություններին կաշառելու միջոցով ու նրանց համար տևական իշխանություն ու հարստություն ապահովելով, տվյալ երկիրը թալանելուն։
Բայց լինում են նաև այլ բնույթի դեպքեր, ինչպես, ասենք, Չարենցի մոտ խմբապետ Շավարշն էր հանդիպել իր խաչեղբայր խմբապետ Սմբատին։
Դա լինում է այն դեպքում, երբ հզորը հանդիպում է բավականաչափ քաղաքակրթական հզորություն և պոտենցիալ ունեցողների, որոնք չեն ուզում կամավոր կամ կիսակամավոր իրենց ռեսուրսներն ու հարստությունները տալ ագրեսորին։
Նման դեպքերի հնարավոր հետևանքներից մեկը լինում է այն, որ հզորի ճնշման տակ տեղի է ունենում համեմատաբար թույլ հակառակորդների ուժերի կոնսոլիդացիա՝ հզորին հակակշռելու և նրա հետ գոնե սեկտորիալ ուժային հավասարակշռության հասնելու համար։
Ճիշտ ու ճիշտ այնպես, ինչպես դա տեղի է ունենում ներկայում Արևմուտքի դեմ բարձրացող ուժերի կոնսոլիդացիայի դեպքում, որի նպատակը 400-500 տարի տևած հին աշխարհակարգային պարադիգմից դեպի նոր աշխարհակարգային պարադիգմի անցում կատարելն է։
Նման պրոցեսներ առաջներում էլ միշտ եղել են, բայց իր մասշտաբներով ներկա պարադիգմային անցումը շատ կողմերով աննախադեպ է, ներառյալ՝ բազմատեսակ կրիտիկական բնույթի անորոշությունները, երկրագնդի վրա մարդկանց թվի աննախադեպ աճը և այդ աճի աննախադեպ արագությունը, մարդկանց կյանքի համար անհրաժեշտ ռեսուրսների սպառման վտանգը, մարդկության ինքնաոչնչացման հետ կապված ռիսկերը, և այլն։
Պրոցեսների մի կույտ, որում վճռորոշ է դառնում նաև մի անսպասելի հանգամանք, որը աշխարհի ժողովուրդների մի մասի մոտ նրանց պասիոնարության պոտենցիալի շատ մոտ լինելն է իր սպառմանը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1457

Մեկնաբանություններ