Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, իրանական բանակի գլխավոր հրամանատար Մոհամմադ Բաղերին, ի պատասխան Թեհրանում Իսմայիլ Հանիեի սպանության, ասել է, որ սիոնիստները կզղջան Հանիեի սպանության համար՝ նշելով, որ վրեժխն անխուսափելի է։ IRNA-ի հաղորդման համաձայն, նա շեշտել է, որ Իրանն ու դիմադրության առանցքն արդեն ուսումնասիրում են՝ ինչպես վրեժ լուծել Հանիեի սպանության համար։ «Սա անպայման լինելու է»,- ընդգծել է Բաղերին։               
 

2018-ին մեծ, չափազանց մեծ ավանտյուրա է տեղի ունեցել հայ ժողովրդի թիկունքում

2018-ին մեծ, չափազանց մեծ ավանտյուրա է տեղի ունեցել հայ ժողովրդի թիկունքում
03.03.2024 | 06:54

Ցավոք, այդ ավանտյուրայի մեջ ներքաշվեց նաև հայ ժողովրդի մի հսկա հատված, ընդ որում` Հայաստանում և Հայաստանից դուրս։ Հայը չէր գիտակցում, թե ինչի մասնակից է դառնում, հայը չէր հասկանում, որ ատելության կենտրոնի խաղի մեջ ընդամենը տիկնիկի դեր է խաղում։

Այդ ավանտյուրան հիմա սրա-նրա գրպանը նետողները լա՜վ գիտեն, որ բացահայտվելու է, ու դեռ շատ բաներ են երևան գալու։

Միայն թե` դիմանալ ու դիմադրել։

Դիմանալ ու դիմադրել:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1168

Մեկնաբանություններ