ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մարդկության գլոբալ շահերն ու պետական շահերը

Մարդկության գլոբալ շահերն ու պետական շահերը
29.02.2024 | 08:56

Արևմուտքի ունեցած իրական արժեքները անհեռատեսորեն չպետք է շփոթել նրա կործանարար նոր արժեքների հետ, որոնք այլ նպատակներ են հետապնդում։

Դրանք տևական բարեկեցիկ կյանքի ու պասիոնարության սպառման հետևանք են, որոնց արդյունքում մարդկային քաղաքակրթական արժեքները սկսում են նահանջ ապրել դեպի կենսաբանական կյանքը, քանի որ հաճույքի ֆունկցիան դառնում է դոմինանտ։

Ներկայում աշխարհը գտնվում է մի պարադիգմային արժեքներից մեկ այլ պարադիգմային արժեքներին անցնելու անհավասարակշիռ ու անցողիկ ռեժիմում, որտեղ կարող են լինել շատ թյուրիմացություններ։

Եվ այդ ընթացքում միշտ պետք է հիշել, որ Արևմուտքը նաև անանց արժեքների կրող է, արժեքներ, որոնք բոլորին պետք կլինեն նոր աշխարհակարգում։

Ժամանակին Արևմուտքն իր արժեհամակարգը ստեղծել է Արևելքի քաղաքակրթական արժեքների հիման վրա։

Հիմա ժամանակն է, որ, ընդհանուր գոյաբանական շահերից ելնելով, բոլորը միասին հասկանան, որ գոյատևել կարելի է հնարավորինս միասին, որն էլ իր հերթին նշանակում է հարգել միմյանց արժեհամակարգերը։

Դա էլ, իր հերթին, նշանակում է նաև, որ հասել է այն ժամանակը, երբ գլոբալ քաղաքականության հիմնական խնդիրներից մեկը պետք է լինի մարդկության գլոբալ շահերի և պետական շահերի համաձայնեցման հարցը, որի պարտադիր պայմանը պետք է լինի վերպետական ստրուկտուրաների դերի կտրուկ իջեցումը մարդկության ճակատագրում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3516

Մեկնաբանություններ