ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Իրավիճակից դուրս կգաս մաքսիմալ շահած, եթե…

Իրավիճակից դուրս կգաս մաքսիմալ շահած, եթե…
28.02.2024 | 23:05

Երեկվա գրառումիցս հետո, ի զարմանս ինձ, սկսեցի ստանալ բազմաթիվ զանգեր և նամակներ՝ մտերիմներից, ընկերներից, անծանոթներից, քաղաքական դաշտի ներկայացուցիչներից, հոգևորականներից, նախկին կոլեգաներից և այլն։

Նրանք ինձ «մեղադրում» էին մարդկանց վախեցնելու, խուճապ տարածելու և հուսալքության մեջ։

Քանի որ բոլորին առանձին առանձին պատասխանելը ժամանակատար է պատասխանեմ այս ֆորմատով.

ժողովուրդ ջան, իսկ ի՞նչ էիք ցանկանում լսել։ Դուք ցանկանում եք որ ձեզ «հեքիաթնե՞ր» պատմեմ:

ՈՒզում եք` ձեզ պատմեմ, որ մենք հզոր, խելացի, քաջ, համամարդկային բացառիկ արժեք ներկայացնո՞ղ ենք:

Սա՞ եք ուզում լսել։

Ցանկանում եք, որ ձեզ ասեմ՝ ամեն ինչ լա՞վ է լինելու:

Որ կարող ենք շարունակել ապրել ինչպես ապրում ենք և մեր բոլոր խնդիրները վերանալու՞ են:

Ի՞նչ եք ուզում լսել։

ՈՒզում եք` ձեզ խաբեմ և պատմեմ, որ օրինակ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը, Հնդկաստանը կամ ասենք Եվրոպան Հայաստանը փրկելու են, իսկ մենք կարող ենք ոչինչ չանել և շարունակել նույն ոգով։

Նման կարգի «մտքեր» քաղաքական գործիչների 70 %-ն արտահայտում են՝ ի՞նչ իմաստ կա նույն բանը կրկնելու։

Ժողովուրդ ջան, ես չեմ պատրաստվում «դուր գալու» նպատակով պաթոսային առասպելներ պատմել:

Նորից եմ կրկնում՝ ուշքի եկեք, գիտակցեք իրավիճակը:

Ես չեմ ցանկանա, որ մեզ բաժին հասնի այն ապագան որի մասին գրել էի: Բայց եկեք իրատես լինենք, ի վերջո, մի կողմ դնենք այն «վարդագույն ակնոցները» որոնցով միշտ նայել ենք՝ Հայրենիքին, պետությանը, ազգին և մեր պատմությանը առհասարակ։

Ժողովուրդ ջան դուք խճճվել եք ձեր իսկ ստեղծած «միֆերի» մեջ և 5 տարեկան երեխայի համառությամբ չեք ցանկանում ըմբռնել օբյեկտիվ իրավիճակը։

Հիմա ի՞նչ… անպայման պետք է գանք հասնենք անդառնալիության կետին հետո՞ հասկանանք…

Չնայած համոզված եմ` շատերն այդ ժամանակ էլ չեն հասկանա։

Եղեռնի ժամանակ թուքերը մի գյուղը կոտորել էին, կողքի գյուղում «քեֆ-ուրախություն» էր, մարդիկ մտածում էին իրենց չի վերաբերվի։

Վերջը գիտենք ոնց եղավ։

Արցախում, եթե չասենք ցեղասպանություն, ապա էթնիկ զտումներ էին՝ Երևանում մարդիկ կային «կայֆավատ» էին լինում՝ խմում պարում ուրախանում էին։

Տարածված տեսակետ կա, որ Կոմիտասը տեսնելով Եղեռնի վայրագությունները խելագարվեց:

Իսկ գուցե Կոմիտասը Եղեռնի ենթարկվող մարդկանց «պահվածքը» տեսավ ու դրա պատճառո՞վ խելագարվեց։

Այնպես, որ ժողովուրդ ջան, պարզ խոսենք՝ մեզ սպասվում է ահավոր վատ ապագա, սակայն դա հնարավոր է փոխել և փոխելու առաջին քայլը իրավիճակին ուղիղ առանց «միֆերի» և «վարդագույն ակնոցների» շղարշների նայելն է։

Ինչ վերաբերվում է հուսահատությանը և խուճապին, բացատրեմ՝

խուճապի կարող է մատնվել միայն իրավիճակը չգիտակցող մարդը:

Որքան լավ իմանաս իրավիճակը, այնքան արդյունավետ կգործես և հետևաբար իրավիճակից դուրս կգաս մաքսիմալ շահած։

Նարեկ ՊԱՐՈՆՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 2339

Մեկնաբանություններ