ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Հասարակությանն անօգնական դարձնելու ունիվերսալ ճանապարհ

Հասարակությանն անօգնական դարձնելու ունիվերսալ ճանապարհ
25.02.2024 | 13:18

Մարդը անպաշտպան, թույլ և ավելի հեշտ կառավարելի է դառնում, երբ իր բնական նորմալ վիճակից կամ հունից հանվում է ու մնում առանց ինֆորմացիայի կամ էլ, վատագույն դեպքում, հայտնվում է առատորեն մատուցվող դեզինֆորմացիայի պայմաններում։

Իր համար սովորական կամ նորմալ պայմաններում մարդը գիտի, թե ինչ արձագանք ու պատասխաններ կտա կյանքի պրոցեսում իր առաջ դրված հարցերին ու խնդիրներին։

Իսկ իր համար անհայտ վիճակներում լինելով՝ մարդը կամ էլ հասարակությունն ու ժողովուրդը հայտնվում են անորոշություններով լի ու մանրամասնորեն պլանավորված որոգայթների մեջ, դառնում նախաձեռնությունից զուրկ և, ըստ էության, անճարակ։

Դրա համար էլ ցանկացած մակարդակի մարդկային համակարգի, ոչ նրա օգտին, կառավարման հիմնական կանոնն ասում է, որ նրան պետք է բոլոր հնարավոր միջոցներով հանել իր համար սովորական դարձած կյանքի հունից ու հեղեղել դեզինֆորմացիայով։

Դա մարդուն, մարդկային որևէ համակարգին և հասարակությանը անօգնական դարձնելու ունիվերսալ ճանապարհ է, մի քաղտեխնոլոգիա, որը, տևականորեն կիրառվելով մարդկանց նկատմամբ, նրանց աստիճանաբար դարձնում է անտարբեր իրենց շրջապատող ամեն ինչի և, նույնիսկ, սեփական գոյության հետ առնչված հիմնարար բնույթի պրոբլեմների նկատմամբ։

Մեկ այլ ձևակերպմամբ՝ սա կյանքի պրոֆանացիան է, դրա նպատակային պարզունակացումը՝ աղքատության, տգիտության, պարզունակ կենսաբանական մակարդակի էգոիիզմի, իր նմանների նկատմամբ ագրեսիվության ու այլ մերժելի տեսքերով։

Եվ սա այն վիճակն է, երբ որևէ ժաղովուրդ կամ հասարակություն դառնում է առավելագույնս կառավարելի օտար ուժերի կողմից, բայց և որը էֆեկտիվ կլինի միայն այն դեպքում, եթե հասարակության ներքին ուժերը համաձայնության մեջ են օտարի հետ։

Մի հարց, որն ամբողջ աշխարհում լուծվում է հասարակությունների գլխին հակաժողովրդական իշխանություններ կարգելով։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2465

Մեկնաբանություններ

52">Սե­փա­կա­նաշ­նորհ­ված պետ­բ­յու­ջե
Սե­փա­կա­նաշ­նորհ­ված պետ­բ­յու­ջե