Շուրջ 125 տուն է փլուզվել տորնադոյի հետևանքով, որը հարվածել է Ֆլորիդային «Միլթոն» փոթորկի մելեգնումից հետո՝ հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնը (NHC): «Մենք տվյալներ ենք ստանում ավերված 125 տների, հիմնականում՝ շարժական տների մասին»,- ըստ NBC News-ի՝ հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման տարածաշրջանային տնօրեն Քևին Գաթրին:                
 

Մեզ համոզում են, թե խաղաղության երաշխիքը ամրոցից կայազորը հեռացնելն է

Մեզ համոզում են, թե խաղաղության երաշխիքը ամրոցից կայազորը հեռացնելն է
21.02.2024 | 15:22

Ի՞նչ է նշանակում հրաժարում պատմական հիշողությունից։ Առանց չափազանցնելու՝ իսկապես չեմ հասկանում։ Եվ երկրորդ՝ իսկապես չեմ հասկանում, թե ինչ կապ ունի խաղաղությունը պատմական հիշողությունից հրաժարվելու հետ։ Օրինակ, Գերմանիան ու Ֆրանսիան, որ հիմա խաղաղ ապրում են, չեն հիշու՞մ, թե Էլզասն ու Լոթարինգիան քանի անգամ է ձեռքից-ձեռք անցել, կամ չեն հիշու՞մ, թե ֆրանսիական կայսրն ինչպես է Սեդան ամրոցում գերեվարվել պրուսացիների կողմից։

«Գլուխն առանց հիշողության նույնն է, ինչ ամրոցն առանց կայազորի»։ Այս խոսքերը Բոնապարտին են վերագրվում։ Չգիտեմ` ում է հասցեագրել, բայց եթե առիթ ունենար մեր անհեթեթի հետ ծանոթ լինելու, հասցեատիրոջ խնդիրն այլևս ակտուալ չէր լինի։

Հիմա սրանք մեզ համոզում են, թե խաղաղության երաշխիքը ամրոցից կայազորը հեռացնելն է։ Կատարյալ անհեթեթություն։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 1443

Մեկնաբանություններ