ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Գիտակցված կամ անգիտակցաբար մենք ենք աջակցել Ադրբեջանին ստեղծելու իր կեղծ պատմությունն ու մշակույթը

Գիտակցված կամ անգիտակցաբար մենք ենք աջակցել Ադրբեջանին ստեղծելու իր կեղծ պատմությունն ու մշակույթը
16.01.2024 | 11:11

Ամենևին զարմանալ պետք չէ։ Քանզի, հենց այդպես՝ քայլ առ քայլ, դեռևս 1930-40-ական թվականներից սկսած, հայ մասնագետները շաղախված լինելով սովետական ազգամիջյան հայրենապաշտությամբ, գիտակցված կամ անգիտակցաբար աջակցել են Ադրբեջանին ստեղծելու իր կեղծ պատմությունն ու մշակույթը։

Օրինակները չափից ավելի շատ են։

Օրինակ, ադրբեջանական կեղծարարության, Աղվանքի պատմության ադրբեջանականացման առաջամարտիկներից մեկի՝ Զիա Բունիաթովի աշակերտուհի Ֆարիդա Մամեդովայի, դոկտորական թեզի (Աղվանքի պատմության) ղեկավարը արմատներով արցախցի, արևելագետ Կարեն Յուզբաշյանն էր։ Եվ այդ թեզը 1971 թ․ պաշտպանվել է հենց Երևանում։

Եվ այդպես կարելի է էլի օրինակներ թվարկել։

Այնպես որ մեր պատմության և մշակույթի հարցերի խեղաթյուրումների արմատների մի մասը հենց մեր մեջ պետք է փնտրենք:

Միով բանիվ:

Արգամ ԱՅՎԱԶՅԱՆ

Հ.Գ.

Ադրբեջանի պատմության թանգարանը քարեդարյան ցուցամուշներ է խնդրել Հայաստանի պատմության թանգարանից:

Հղումը` այստեղ։

Դիտվել է՝ 7048

Մեկնաբանություններ