Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ իսլամական հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես կարմիր գիծ և վճռական պատասխան կտա դրա ցանկացած փոփոխության»՝ տեղեկացնում է Mehr-ը։ «Մենք քանիցս տարբեր միջոցներով հայտնել ենք տարածաշրջանի երկրներին, որ այդ միջանցքը համարվում է կարմիր գիծ Իրանի համար, և ցանկացած փոփոխություն դրանում կհանդիպի լուրջ ու վճռական պատասխանի Իրանի կողմից»,- ընդգծել է Ազիզին:               
 

Իրական գաղափարական ուժը միայն ուժեղների դաշտում է

Իրական գաղափարական ուժը միայն ուժեղների դաշտում է
02.12.2023 | 14:22

Ինչքան էլ պարադոքսալ հնչի, թույլերի ու շատ թույլերի գոյատևման համար մղվող պայքարում դրա գաղափարական բաղադրիչը շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան բիրտ ուժով ապրող հզորների համար, որոնք կարող են ամենախայտառակ գաղափարական սխալները թույլ տալ իրենց։

Ռուսներն ասում են, չէ՞, «сила есть-ума не надо»։

Բանն այն է, որ թույլերի համար, մրցունակ հարստության ու ուժի բացակայության դեպքում, միակ պոտենցիալ մրցունակը մնում է գաղափարական ոլորտը, որով թույլը կարող է չափվել ուժեղի հետ։

Նայեք Օրբանի պահվածքին ԵՄ-ի ներսում, որտեղ Հունգարիայի բնակչությունը 2%-ն է, բայց գաղափարական ռադիկալ մոտեցումների արդյունքում նրա ազդեցությունն ըհդհանուր գործերի վրա շատ ավելի բարձր է։

Նույն տեսանկյունից նայեք Թուրքիայի պահվածքին ՆԱՏՕ-ի ներսում ու աշխարհի մակարդակով, որտեղ թարմ գաղափարական մոտեցումները թույլ են տալիս բռնել իր ուժից շատ ավելի մեծ գործեր։

Մի բան էլ հաշվի առնենք, որ նման մոտեցումները կարող են ընդունելի լինել միայն ավտորիտար մենթալիտետային միջավայրում։

Եվ նայեք մեր գործերին, որտեղ գաղափարական տհասությունը բերեց ահռելի կորուստների և որի էլ դեռ ճանապարհի կեսին ենք։

Բանը դատարկ խոսելու և սրա-նրա ասածը ծամծմելու ու որպես սեփականը ներկայացնելու մեջ չէ, այլ իրավիճակը իսկապես հասկանալու և ռադիկալ լուծումներ տեսնելու ու գտնելու մեջ է։

Խեղճուկրակ միջավայրում հեշտ է թույլերին վերևից նայելը, բայց դա չի նշանակում, որ դու ուժեղ ես, քանի որ իրական գաղափարական ուժը պարզվում է միայն ուժեղների դաշտում, որտեղ դու չկաս։

Մեկ ուրիշ կարևոր հանգամանք էլ կա, այն է՝ որ միայն մանր ու խուրդա նպատակներ տեսնողների ու հետապնդողների համար մեծ նպատակի հասնելու շանսերը պրակտիկորեն զրոյի են հավասար։

Փոքր ուժով իրագործելի մեծ նպատակ տեսնելը հատուկ արվեստ է, որը դժվար հասանելի է խեղճուկրակ հոգեբանության համար։

Հիշում ե՞ք Բերանժեի երգերը՝ «Ճիճու եմ, ճիճու, ճիճու եմ չնչին նրա առաջին», իսկ ճիճուին նույնիսկ ծիտիկը կարող է կուլ տալ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2105

Մեկնաբանություններ