Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Գաղթ

Գաղթ
30.11.2023 | 17:05

Նույն ոստանի մեջ, հպատակի պես – երկարուձիգ

ապրում ես մարմնեղեն - ժառանգորդաց

ծիսակարգով ու արմատականությամբ,

թվում է՝ բախտի նախանձելին ես ու սիրելին,

մինչդեռ, պարզվում է, միտքդ գաղթել ու

բնակվում է օտար եզերքներում,

վաղուց, անօրեն վտարանդի ինչպես:-

Բայց մեծավ մասը չի տրվում գաղթի հմայությանը,

նույն կենսադաշտում ապրում է սարսուռ տարակույսով -

թե ի՞նչ հրդեհ է մրրկում իր հոգին

և պահում մարմինը Հողին հնազանդ…

Այնուհանդերձ, գալիս է մի պահ, երբ գույներն աշխարհի

այլ խճողման մեջ են մեկեն շլանում,

և հեզուկ մարմինը կծկվում է ահից,

ապա դուրս նետվում՝

ուրանալով հոգին:

26.11.2023

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4155

Մեկնաբանություններ