Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Բալանսային հաշվարկ

Բալանսային հաշվարկ
28.11.2023 | 17:02

Շվեյցարիայում, նույնիսկ ոչ քաղաքային նշանակության մեկ քառակուսի մետր հողն արժե մինչև 1000 շվեյցարական ֆրանկ, որը համարժեք է դոլարին:

Արցախն իր պարամետրերով Շվեյցարիային է բռնում և տարածքն էլ 4500 ք կմ է եղել։

Այսինքն թուրքերն Արցախն իրենցով անելով հայերից թալանել են 4500 x 100 0000, կամ էլ 4,5 միլիարդ քառակուսի մետր հող։ Մետրը հաշվենք միջինում 50 դոլար, կստացվի 220 միլիարդ դոլար։

Եթե Արցախը 120 հազար բնակիչ ուներ, ապա ամեն արցախցուց թուրքերը խլել են մոտ 2 միլիոն դոլար (կրկնե՞մ, թե՞ պարզ է մասշտաբը)։

Վաղն էլ Հայաստանից են հայերին քշելու։

Նախապես էդ հաշիվն էլ անեմ, որ իմանաք թվաբանությունը։

Հայաստանը Շվեյցարիա չէ, բայց քանի որ Հայաստանն էլ թուրանի կոկորդային հողն է լինելու՝ մեզանով է կայանալու թուրանը, Հայաստանի հողն էլ շվեյցարականից ոչ պակաս, եթե ոչ ավել, գին ունի։

Որպես թուրանը կապող միակ օղակ, Հայաստանի հողը մոտավորապես համարժեք է լինելու ասենք Ջիբլարթարի պես կարևորագույն անցմանը՝ որպես ցամաքային Ջիբլարթար։

Հայաստանի տարածքը Արցախից մեծ է մոտ 7 անգամ, այսինքն Հայաստանի հողն էլ նույն համեստ հաշվարկներով կարժենա մոտ 1,5 տրիլիոն դոլար, Եթե բնակչությունն էլ ընդունենք 2 միլիոն, կստացվի, որ վաղը ամեն հայից խլելու են 750 հազար դոլար։

Թուրքն արդեն 10 դար ու մանավանդ վերջին 35 տարում շատ լավ գիտի ինչ է անում, իսկ 10 միլիոնանոց հայությունն իրար ու մուկ տշելու գործին է։

Համարեք, որ էս ստատուսը գրել է էն գերպոպուլյար կարկառուն կաթնակերը, տեքստն էլ հուշել է 2 միլիոն դիտորդ ունեցող անգերազանցելի հակառուսը։

Այ էդ ռասչոտով տեսնեմ, գոնե մի 20 հոգի կտարածի՞ էս ինքնագենոցիդալ պարտության՝ անսպասելի լուրջ, բալանսային հաշվարկը։

Arik HART

Դիտվել է՝ 4336

Մեկնաբանություններ