Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Մեր այսօրվա վիճակի բուն պատճառը չտես ու անճարակ փսևդոէլիտաներն են

Մեր այսօրվա վիճակի բուն պատճառը չտես ու անճարակ փսևդոէլիտաներն են
17.11.2023 | 17:42

Մեծերի ու հզորների ճակատագիրը որոշվում է գլոբալ զարգացման տրամաբանությամբ, որում պատահականությունները համեմատաբար շատ ավելի փոքր դեր ունեն, քան՝ փոքրերի ու թույլերի ճակատագրում։

Որևէ պատահականություն, իր ազդեցության չափով շատ ավելի փոքր լինելով մեծերի հզորությունից, կարող է բազմակի անգամ գերազանցել փոքրի ու թույլի հզորությանը, ըստ այդմ էլ, ճակատագրական դառնալ վերջիններիս համար և՛ դրական, և՛ բացասական իմաստներով։

Փոքրերի ճակատագրում նույնանման ճակատագրական դեր կարող են ունենալ ուժեղների մրցակցային պայքարի հետևանքով առաջացող ոչ պատահականությունները, որոնք իրենց մասշտաբներով ու ազդեցությամբ կարող են համաչափելի լինել փոքրերի ու թույլերի հզորության հետ կամ էլ բազմակի գերազանցել այն։

Պատահականությունների ու ոչ պատահականությունների նման քաոսային դաշտերում թույլերի կյանքի հարատևումը կապված է բազմաթիվ ռիսկերի հետ։

Ինչքան փոքր է թույլի հզորությունը, այնքան մեծ է այն բանի հավանականությունը, որ նա կանհետանա պատահականությունների ու ոչ պատահականությունների հորձանուտում։

Համապատասխանաբար, մեր այսօրվա վիճակի բուն պատճառը մեկը մյուսին փոխարինող ու աշխարհի գործերից բան չհասկացող մեր չտես ու աղքատության ճիրաններից նոր դուրս եկող անճարակ փսևդոէլիտաներն են։

Բայց կա նաև որոշակի հավանականություն, որ 1920-ի նման, երբ մեր կիսամեռ վիճակում բոլշևիկները վրա հասան իրենց դաժան տրամաբանությամբ, մեզ գտնի նմանատիպ որևէ դաժան մի այլ փրկություն։

Մեր փսևդոհասարակական կյանքում տարբեր տեսակի հզորություն հիշեցնող ֆլուկտուացիոն երևույթները շատ ավելի փոքր են այն շեմից, որից վերև դրանք կարող են որևէ տեսակի ազդեցություն ունենալ մեր ճակատագրի վրա։

Անձնական մոտիվներով կառավարվող նման հզորություն հիշեցնող ֆլուկտուացիաները որևէ առնչություն չունեն հասարակության կյանքի հարատևման հետ կապված հիմնական ձգտումների ու պրոցեսների հետ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2985

Մեկնաբանություններ