ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Առաջարկություն

Առաջարկություն
10.11.2023 | 21:18

Արցախի Հանրապետության վարչական մարմինը գտնվում է ֆորս-մաժորի իսկ հայության իրավաքաղաքական ներուժը գտնվում է ճգնաժամի մեջ:

Ֆորս-մաժորի պայմաններում գործունեություն իրականացնելու համար կա երկու մոտեցում՝ ձևավորել «վտրանդի կառավարություն» կամ ձևավորել «Արցախի ժամանակավոր Ադմինստրացիա»։

Վտարանդի կառավարությունը խոցելի է չի կարող անկաշկանդ գործել ՀՀ և ՌԴ տարածքներում։ Մյուս տարածքներում գործելու համար անհրաժեշտ է մարդկային և Ֆինանսական ռեսուրս, առաջինը հնարավոր է բավարարել իսկ երկրորդը՝ ոչ։ Արցախի Հանրապետության վարչական մարմնի գործունեությունը ֆորս -մաժորի իրավիճակում ապահովելու համար անհրաժեշտ է «Արցախի պետականության պահպանման հանձնախումբ»-ը վերակազմել որպես «Լեռնային Ղարաբաղի (Արցախ) ճգնաժամի կառավարման կենտրոն» հաշվի առնելով.

1. որ Ազգային Ժողովը ձևավորված է Արցախի Հանրապետության ժողովրդի քվեի միջոցով և այն կարող է իր աշխատանքները դադարցնել միայն ժամկետը լրանալուց հետո կամ մանդատները վայր դնելով:

2. Որ 04.10.2023 թ. Եվրոպական Պառլամենտը հանդես եկավ «Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում իրավիճակի և Հայաստանի հասցեին շարունակվող սպառնալիքների վերաբերյալ Եվրոպական խորհըրդարանի բանաձևի ընդունման առաջարկ»-ով (2023/2879(RS), կազմված 13 էջից, որի մեջ 22 անգամ հղում է արված ՌԴ:

3. Որ Եվրոպական Պառլամենտի 04.10.2023 թ. բանաձևի և Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի բացառիկ լիգիտիմության վրա և հիմք ընդունելով ներկա իրողությունները առաջարկում ենք հանդես գալ «Լեռնային Ղարաբաղի (Արցախ) ճգնաժամի կառավարման կենտրոն»-ի անունից հայտարարությամբ ուղղված Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի խմբակցությունների ղեկավարներին, պատգամավորներին և բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրել ԱԺ արտակարգ նիստ ։

ԱԺ-ն հայտարարում է,
որպես Արցախի ժողովրդի քվե ստացած լիգիտիմ կառույց ֆորս -մաժորի պայմաններում իր աշխատանքներն իրականացնում է իրավական, մարդասիրական և լրատվական ուղղություններում:
Ստորագրում է համագործակցության հուշագիր «Լեռնային Ղարաբաղի (Արցախ) ճգնաժամի կառավարման կենտրոն»-ի հետ։
Հաշվի առնելով ֆորս-մաժորի իրավիճակը ստեղծում է «Արցախի ժամանակավոր Ադմինստրացիա» կազմված 5-12 անդամներից որը կգործի Իրավունքի, մարդասիրական և լրատվական ոլորտներում:
Ազգային ժողովն ընդունում է Եվրոպական Խորհրդարանի 04.10.2023 թ. «Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում իրավիճակի և Հայաստանի հասցեին շարունակվող սպառնալիքների վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի բանաձևի ընդունման առաջարկ»-ը (2023/2879(RSP), կազմված 13 էջից:
Ազգային ժողովը և Արցախի ժամանակավոր Ադմինստրացիան ընդունում են Եվրոպական խորհրդարանի 04.10.2023 թ.,(2023/2879(RSP) բանաձևը, որպես ճանապարհային քարտեզ:

Դիտվել է՝ 8931

Մեկնաբանություններ