ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Պապս կասեր՝ «օղբաթ են ըսոնք…խոխմա խոխեքի խելքերը խարաբ է. իրենք խելռել, մեզ էլ խենթացրել են»

Պապս կասեր՝ «օղբաթ են ըսոնք…խոխմա խոխեքի խելքերը խարաբ է.  իրենք խելռել, մեզ էլ խենթացրել են»
25.10.2023 | 18:57

Մինչ ազգովի կզարմանանք իշխանական ու իշխանամերձ քաղաքական կառկառուն դեմքերից՝ Անդոնի, Գուրգենի ու Սամոյի՝ այս ողբերգության օրերին աննախադեպ էնտուզիազմի, ուրախ տրամադրության, լայնաժպիտ ու կենսախինդ պահվածքի վրա ու նյարդայնացած կհարցնենք, թե այդ ինչի՞ վրա եք հրճվում, պարոնա՛յք, դուք ձեզանից գոհ, ձեր ո՞ր մի արածի ու չարածի վրա եք հռհռում՝ նրանք թքած ունեն թե՛ ձեր տված հարցերի, թե՛ հանրային կարծիքի, և թե՛ իրենց անբարո վարքով պայմանավորված նկատողությունների վրա:

Մինչ կապշենք՝ Քայլող Պատուհասներից՝ Գագիկ Մելքոնյան աննախադեպ ֆենոմենալ իմբեցիլի՝ «Հիմա պետք է արդեն միասնական լինենք, որ կարողանանք գրագետ ու խելոք ձևով Արցախը հետ բերենք» ուղեղի փայլատակումների ու մտքի գոհարների վրա, ու կես կատակ, կես լուրջ կհարցնենք, թե դու ու քեզ պես մի շարք «խելոքներդ ու գրագետներդ» բա ե՞րբ եք Արցախը հետ բերելու, հիմա՞, թե տոներն անցնեն նոր՝ նա ու նրա պեսները թքած ունեն, որ կատարյալ դեբիլ դեմագոգի ու օլիգոֆրենի պիտակ են վաստակում ու հանրային յոթհարկանի պարսավանքի արժանանանում:

Պարզվում է՝ պետք է այսօր Արցախը տային, որ հետո միասնական դառնանք ու նորից Արցախը հետ վերցնենք:

Մնում է ասել՝ «բռավո՛, գենիալնո»,

դուք տաղանդ եք, դուք ադամանդ եք, դուք ձեր ծալապակաս ուղեղներով ակունք եք իմաստության:

Ինչքան Արևմտյան Հայաստանը հետ բերեցիք, այդպես էլ Արցախը հետ կբերեք:

Արի ու մի ասա, տո ա՛յ ընկեր, դուք նույնիսկ ունեցածը պահող չեք, ի՞նչ վերադարձնելու մասին կարող է լինել խոսքը:

Դուք դեռ կարողացեք ձեր տիկնանց ու լավագույն դեպքում Հայաստանը պահել, թե չէ ի՞նչ Արցախ, ի՞նչ վերադարձնել:

Արցախը ձեր խելքի բանը չէ:

Դուք ու՜ր, Արցախն ու՜ր:

Այդ էր մնում, որ համախմբվենք քո ու քեզ նմանների շուրջ կամ քո հորդորով ու վերջ:

Արցախն էլ քո տեսակ անտեսակի հետ` հետ բերենք:

Հետո կայլալվենք, իմանալով, որ Սնուփ Դոգը,

ում երևանյան համերգի համար նախապես են ամբողջությամբ վճարել՝ չկայացած համերգի գումարը հետ չի վերադարձրել ու չի էլ պատրաստվում վերադարձնել, քանի որ նրան վճարված է եղել կոնկրետ նախանշված օրը համերգով հանդես գալու համար:

Ըստ պայմանագրի՝ հոնորարը վերադարձի ենթակա չէ, եթե անգամ ֆորս-մաժորային իրավիճակ է տեղի ունեցել և որի արդյունքում չեղարկվել է համերգը:

Եվ միայն հայերի հանդեպ հարգանքից դրդված՝ արտիստը որպես «ադալժենիա» պատրաստակամություն է հայտնել, ըստ իր հայեցողության, մի օր գալ ու «անվճար» ելույթ ունենալ Երևանում:

Սնուփի հետ ամեն ինչ պարզ է, մնում է հարցնել իշխանություններին մեր գրպանից 6 մլն դոլարի անհետացման մասին:

Ի՞նչ է լինելու այդ հսկայական գումարի հետ, ո՞րն է այդ կլորիկ գումարի ճակատագիրը:

Փաստացի համերգի համար պետբյուջեից հատկացված գումարներն անտեղի ու ոչինչի դիմաց, անհետևանք ծախսվել են:

Ո՞վ է պատասխան տալու փողերի փոշիացման համար:

Արդյո՞ք պետբյուջեի միջոցներն այսպես քամուն տալու համար մեղավորներ կգտնվեն, առավել ևս՝ կպատժվեն:

Կզայրանանք ու կզարմանանք, ոմն ՔՊ-ական ՔաղՊատուհաս պատգամավոր աչոնիկի վրա, ով առանց կաշկանդվելու, խիստ ինքնավստահ, ուղիղ ասում է .

«Որպեսզի ամուսինս դրսում միայնակ կանգնած ինձ չսպասի, այլ սպասի ԱԺ շենքում՝ նշանակել եմ նրան ինձ օգնական»:

ՈՒ չգիտես խնդա՞ս, թե՞ լաս, որ կա այսքան խելապակաս:

Կրկին մնում է վերջինիս քաղաքական «վոժդերին» կես կատակ, կես լուրջ հարցնել, թե ո՛վ պետք է հետևեր հանրային ծառայության մասին օրենքին:

Բա որ այս մասին պատահաբար չիմանայինք ու ձեր օրենսդիրի «վունդերքինդ» աչոնիկը բռներ ու նույն հաջողությամբ վաղն էլ իր սկեսուր մայրիկին որպես խնամակալ-օգնական, սկեսրայր հայրիկին էլ անվտանգության աշխատակից կամ թիկնապահ իրեն նշանակեր, տեգրոջ ու հարս խանումի համար էլ բարեխոսեր իր կուսակից մյուս պատգամավոր ընկերուհիներն իրենց օգնականներ կարգեին:

Օրինակ, Լուլուն, դժվար թե մերժեր:

Ի դեպ, տվյալ աչոնը հարազատ եղբորն արդեն իսկ տեղավորել է իր գործընկեր պատգամավորի մոտ՝ կրկին որպես օգնական:

Հասկանում ենք, որ հարմարեցնող, հոգատար, բարի կին պատգամավոր է:

Բայց նաև հասկանում ենք, որ նմանն առհասարակ ինչ գործ ունի երկրի օրենսդիր մարմնում:

Սա ի՜նչ թյուրիմացություն է:

Իսկ որն ամենատարակուսելին է.

Արցախում կապիտուլյացիա ու երկրի կազմալուծման թուղթ ստորագրած, անխոչընդոտ Հայաստան ժամանած, Երևանում թիկնազորով, վերջին սերնդի Land Cruiser 200 սպասարկող պետական մեքենայով շրջող, գանգ ջարդող Արցախի նախագահ Շահրամանյանը՝ ազատ ու անկաշկանդ ման է գալիս Երևանով, կարծես ոչինչ չի պատահել, կարծես նրա միսիան կատարված է, կարծես նա ապահովագրված է:

Չնայած՝ փորձը ցույց է տալիս, որ այսօրվա հայաստանյան իրականությունում՝ կապիտուլյացիա ստորագրած, հող ու հայրենիք, զենք ու զինամթերք թշնամուն հանձնած, պատերազմներ տանուլ տված, անձինք «փրկիչ-հերոսներ» են, որոնք որևէ կերպ ենթակա չեն պատասխանատվության:

Այնպես որ, քիչ զարմացեք, հայե՛ր:

Ինչեր ասես, որ տեսանք ու դեռ տեսնելու ենք…

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 1940

Մեկնաբանություններ