ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ռեկտորներից մեկը գող է, մյուսը` լրտես, իսկ երրո՞րդը…

Ռեկտորներից մեկը գող է, մյուսը` լրտես, իսկ երրո՞րդը…
27.09.2023 | 23:03

Ինչու՞ էինք հաղթում և ինչու՞ ենք պարտվում:

Հաղթանակների և պարտության պատճառը ֆիզիկական ուժի, «դուխ»-ի կամ զենքի, համապատասխանաբար` առկայության և բացակայության մեջ չէ:

Հիմնականում, հաղթանակը խելք ունենալու արդյունք է, իսկ պարտությունը` խելքի բացակայության նշան է: Մեծամասամբ, խելքը ձեռք է բերվում կրթությամբ: Կրթությունը ստանում են դպրոցներում, բարձրագույն կրթությունը`բուհերում:

Այս օրերին մամուլում շրջանառվում է տեղեկություն, ըստ որի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալասարանի ռեկտոր Գալոյան Դիանայի նկատմամբ 2017 թ. «ԱՄՆ-ում հարուցված է եղել քրեական գործ թանկարժեք հագուստի խանութից գողություն կատարելու համար և առկա է դատավճիռ»։

Բազմիցս գրել եմ, որ մեկ այլ բուհի` ԵՊՀ-ի, այսրոպեական ռեկտոր Հ.Հ.-ն 2014 թ. հուլիսի 15-ին ժամը 18:05-ին անձամբ ինձ խոստովանեց, որ տեղեկացված է Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասի (Erikas Petrikas) անցուդարձից: Այլ կերպ ասած` ՀՀ այնժամանակյա շարքային քաղաքացի Հ .Հ.-ն հետևում էր դեսպանին, հավաքագրում, մշակում և այլ անձանց էր փոխանցում վերջինիս վերաբերյալ անձնական բնույթի տեղեկությունները:

Չեն մոռացվի հանրաճանաչ товарищ Гюрджинян-ին Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնում ոստիկանության օգնությամբ կարգելու կադրերը:

Այս անձինք գլխավորում են մեր պետության կարևորագույն բուհերը:

Կարո՞ղ եք պատկերացնել, որ Սորբոնի համալսարանի նախագահ Ժան Շամբազը, Օքսֆորդի համալսարանի ռեկտոր Քրիս Պատտենը, Հարվարդի համալսարանի ռեկտոր Լոուրենս Բեքոուն, Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին կամ Բաումանի անվան համալսարանի ռեկտոր Անատոլի Ալեքսանդրովը նման «գործերով» զբաղվեին:

Վերջիններս խելք ունեն և այն փոխանցում են իրենց սաներին, իսկ գողությամբ, լրտեսությամբ կամ ոստիկանների հետ սերտ «համագործակցությամբ» մարդկանց կրթելն անհնար է: Դա դեպի համապարփակ պարտություն տանող ճանապարհ է: Դա է պատճառը, որ պարտությունների փուլ ենք մտել:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3528

Մեկնաբանություններ