Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Արցախը տվեցիմ՝ առայժմ կարող եք յավաշ-յավաշ ապրել»

«Արցախը տվեցիմ՝ առայժմ կարող եք յավաշ-յավաշ ապրել»
27.09.2023 | 16:39

Բաքուն հայտարարում է, որ իր օրակարգում Հայաստանի սուվերեն տարածքում ռազմական թիրախներ չունի: Միաժամանակ ասում է, որ Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան ցամաքային միջանցք բացելու համար ուժային գործողություններ չի նախաձեռնի, որովհետև հույս ունի դրան հասնել խաղաղ ճանապարհով: Հայաստանի իշխանություններն էլ հայտարարում են, իբր ոչ մի արտատարածքային միջանցքի մասին խոսք լինել չի կարող, և դա Փաշինյանի կառավարության համար իբր կարմիր գիծ է: Այս ամենը հայտարարությունների մակարդակում է, իսկ իրականում Հայաստանի ու Արցախի շուրջը բոլորովին այլ պատկեր է ձևավորվում:

Արցախի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիան ու արցախցիների բռնի տեղահանումը ծայրահեղ ծանր կացության մեջ են դրել Փաշինյանին ու նրա թիմին: Որքան էլ ալիևները «նոլդու, Փաշինյան» երգեն, ակնհայտ է, որ Փաշինյանն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործում է փոխհամաձայնեցված ու հրահանգավորումից ոչ մի գրամ շեղում չի տալիս: Միաժամանակ, յուրաքանչյուր դավաճանական գործողությունից հետո, Ադրբեջանն ու Թուրքիան դադար են տալիս, որպեսզի Փաշինյանը կարողանա մարսել դա, ամրապնդել ու կոնսոլիդացնել իր իշխանությունը, ու նոր միայն անցնում են Հյաստանը կլանելու իրենց պլանի հաջորդ հանգրվանին:

Հիմա փողոցում ընդդիմությունն ու ժողովուրդը պահանջում են Նիկոլի հրաժարականը, որովհետև քաջ գիտակցում են, որ հաջորդ քայլով հանձնվելու են, այսպես կոչված, «անկլավները», այնուհետև՝ Սյունիքը, որովհետև Թուրքիայի ու Ադրբեջանի օրակարգում «միջանցքը» մնում է գերնպատակներից մեկը: Սակայն, Նիկոլին պետք է հնարավորություն տալ՝ հաղթահարելու այս ճգնաժամը, դրա համար էլ Բաքվից այդպիսի հայտարարություններ են հնչում:

Ուշագրավ է, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա իր ճեպազրույցում հստակ ասաց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման նպատակով գործող եռակողմ (ՌԴ, Հայաստան, Ադրբեջան) ձևաչափը նախատեսում է գտնել փոխադարձ ընդունելի որոշումներ, որոնք կերաշխավորեն երկրների սուվերենությունն ու օրենսդրությունների գերակայությունը՝ իրենց տարածքով անցնող կոմունիկացիաների նկատմամբ: Սա ռուսական «կարմիր գիծն» է, որը, թեև բխում է 2022թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից ու տրամաբանությունից, բայց կարող է ի չիք դառնալ: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը կոմունիկացիաների հարցում նույնպես անտեսելու կամ ոտնահարելու է նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունը և սեպարատ համաձայնության է գնալու թուրք-ադրբեջանական տանդեմի հետ, ինչպես դա արեց Պրահայում, երբ ճանաչեց Արցախի նկատմամբ Ադրբեջանի սովերենությունը՝ օրակարգից հանելով եռակողմ հայտարարությունների տրամաբանությունը: Ուղղակի, դա հիմա ու բացահայտ չի անելու, այլ կրկին գործելու է գաղտնի ու դավաճանաբար: Հիմա նրա քարոզչամեքենան Ադրբեջանից ժամանակ կստանա մարդկանց համոզելու, որ, Արցախը տալով, մոտեցրեց «խաղաղության դարաշրջանը», բայց շատ շուտով, իր հակառուսական քաղաքականությամբ ու «կարմիր գծերի» իբր պնդմամբ, Ադրբեջանին հերթական ռազմական ագրեսիայի առիթը կտա և այդ անգամ էլ կհայտարարի, որ «խաղաղության» հերթական գինը Սյունիքն էր:

Ուստի. Փաշինյանին պետք է շտապ հեռացնել, որովհետև նա ոչ թե կանխում է, այլ ամրապնդում է պատերազմի հիմքերը: Նրան պատերազմ է պետք, որպեսզի քողարկի և լեգիտիմացնի իր դավաճանությունը:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 1144

Մեկնաբանություններ