ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հիշու՞մ եք այս Նիկոլին. սա՛ էլ ծախեց իր ազգակիցներին

Հիշու՞մ եք այս Նիկոլին. սա՛ էլ ծախեց իր ազգակիցներին
27.09.2023 | 10:27

Անկասկած շատ քչերն են լսել միջնադարում ծնված հայ դավաճանի մասին, որի անունը Նիկոլ էր,Նիկոլ Թորոսովիչ։

Նիկոլ Թորոսովիչ անունով վիժվածքը ծնվել է Լվովի հարուստ հայ առևտրականի ընտանիքում։

Քսանմեկ տարեկան հասակում ձեռնադրվել է Ստամբուլում, հաջորդ տարի դարձել է Լվովի հայերի եպիսկոպոսը, ընդ որում ձեռնադրման մասին գրում էին, որ դա կաշառքով, մոտ երեք հարյուր արծաթով գլուխ բերած գործ է եղել դրամաշորթ և արծաթասեր հայ եկեղեցական Մելիքսեթի ձեռամբ։

1630 թվականին հավատափոխ Նիկոլը հակադրվում է Էջմիածնի կաթողիկոսին և հռչակում Հռոմի հետ ունիայի, միասնության մասին:

1630 թվականի հոկտեմբերի 24-ին կարմելիտների տաճարում կայացած արարողության ժամանակ ճանաչում կաթոլիկական հավատը։

Շուտով սրիկան Հռոմի պապ ՈՒրբան VIII-ի կողմից հռչակվեց արքեպիսկոպոս, Լեհաստանի, Մոլդովայի և Վալախիայի հայերի Լվովի ենթակայության միտրոպոլիտ։

Որպեսզի հասկանաք թե ինչ էր դա նշանակում տեղի հայ բնակչության համար,ապա հիշեցնեմ, որ հավատափոխ սրիկային անիծեցին հայոց կաթողիկոսները, իսկ լեհահայ համայնքը հայտնվեց ծանրագույն իրավիճակում։

Սրիկայի պատճառով պսակները, մկրտութիւնները խափանվեցին. (մարդիկ) իրենց պսակներն ու մկրտություններն այլ քաղաքներ էին տանում, մեռածներին այլ քաղաքներ էին տանում ու թաղում։ Այս բաները ծածուկ էին անում՝ առանց եպիսկոպոսի գիտության։

Իսկ երբ (Նիկոլը) լուր ունենար, մեծ ցասումով զայրանում էր նրանց վրա, ձերբակալել էր տալիս քահանային և այդ բանը անող մարդկանց խոշտանգումներով տանջում էր և ծանր տուգանքների տակ գցում։

Եկեղեցում ս. պատարագի ընթացքում պատահած անհնազանդության մի պարագա պատճառ դարձավ, որ Նիկոլը հրապարակավ արհամարհի Խաչատուր վարդապետի հեղինակությունը. ուստի՝ նա խորապես վիրավորված, այլևս իր համբերության բաժակը լցված, դառնալով ժողովրդին՝ բարձրաձայն հայտարարեց.

- Անիծյալ լինի այն անձը, որ այս եպիսկոպոսի՝ Նիկոլի, հետևում կանգնած ծնրադրում է, այլ խօսքով՝ աղոթում։

Օգտվելով առիթից, Լեհական արքունիքն ուժով ստիպեց հայերին կաթոլիկանալ: Լեհ պաշտոնյաները ջարդեցին եկեղեցու դուռը, քանի որ հայերն այն չէին բացում Նիկոլի առաջ, և նրան հանձնեցին եկեղեցին՝ իր ողջ ունեցվածքով: Միայն թանգարանում հազարից ավելի գիրք կար՝ ոսկետուփ կազմով, եկեղեցական զանազան զարդեր, սպասք ու հագուստներ, մուրհակներ և այլն, որոնք հանձնվեցին կաթոլիկ դարձած Նիկոլ եպիսկոպոսին, իսկ ժողովուրդը բռնի կաթոլիկացվեց: Սա էր հռոմեադավանների հայտարարած մեծ հաղթանակը:

Կաթոլիկության ճիրաններում հայտնված լեհահայ 300 հազարի հասնող համայնքը ձուլվեց և կորավ երբեմնի ամենահզոր համայնքը, որի հիմքը դրել էին Անիի կործանումից հետո դեպի Ղրիմ և Կամենեց գաղթած հայերը։

Ասածս ինչ է, սիրելի ընթերցող, մեր երկար պատմության ընթացքում եղել են և կան հավատափոխ դավաճաններ, որոնց սև գործի մասին մեծն Թումանյանն ասում էր.

«Չարն էլ է ապրում անվերջ,անեծք նրա սև գործին»։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 5068

Մեկնաբանություններ